Կյանքն ապրելը ոչ թե սպասելն է, մինչ փոթորիկն անցնի, այլ անձրևի հետ պարելն է։ Վիվիեն Գրին

 1  Սովորիր վստահել ինքդ քեզ։ Ամեն ինչ աjնքան էլ վատ չէ, որքան կարծում ես։ Երբ ցավը բուժվում է, և դու աճում ու զարգանում ես, ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Հանգստացիր ու վստահիր ինքդ քեզ։ 
Երբեք մի մոռացիր դա, որովհետև ճշմարտությունն այն է, որ ամեն ինչ ի վերջո իր տեղը կընկնի։ Վստահիր ինքդ քեզ ու հետևիր ինտուիցիայիդ ու արա այն լավագույնը, որ կարող ես անել և հավատքով ու ինքնավստահությամբ ամեն անգամ մի քայլ առաջ շարժվիր դեպի ապագադ։ Սերը, համառությունն ու տքնաջան աշատանքը հազվադեպ է, որ սխալ ուղով տանեն մարդուն կյանքի իր ճանապարհորդությունն անցնելիս։ Եթե դու հավատում ես քո կարողություններին, եթե դու հավատարիմ մնաս քո ճանապարհին, ամեն ինչ ճիշտ կթվա, եթե դու քո կիրքը գործողության մեջ դնես, դու ի վերջո բեկումնային հաջողության կհասնես։ Այլ կերպ ասած, երբ սովորես վստահել ինքդ քեզ, կիմանաս՝ ինչպես բուժվել ու զարգանալ։

 2  Կենտրոնացիր նրա վրա, թե ինչ ես սովորում։ Եթե դու հեշտ ու առանց խոչընդոտների ճանապարհով ես անցնում, ամենայն հավանականությամբ սխալ ուղով ես քայլում։ Ճանապարհին հանդիպող խոչընդոտները քեզ սովորեցնում են այն, ինչ դու պետք է իմանաս սեփական ճանապարհով քայլելու համար։ Երբեմն ամեն ինչ սխալ ուղղությամբ պետք է ընթանա, որպեսզի ամեն բան իր տեղն ընկնի։ Երբեմն դու պետք է փոխես անվադողերը՝ առաջ շարժվել կարողանալու համար։ Քո ճանապարհը չպետք է հեշտ լինի, այն պետք է արժանի լինի անցնել։ Երբեք չպայքարել նշանակում է երբեք չաճել ու չզարգանալ։

 3  Թեթևացրու սպասումներդՄիշտ չէ, որ կյանքը քեզ կտա հենց այն, ինչ դու սպասում ես։ Անկախ նրանից, թե ինչ ես փնտրում, շատ հազվադեպ է, որ դու գտնում ես հենց այն, ինչ ակնկալում էիր։ Բաց մի թող արծաթագույն գորգը միայն նրա համար, որ ոսկեգույնին ես սպասում։ Դու պետք է տեսնես ու ընդունես ամեն ինչ այնպես, ինչպես այն կա, և ոչ թե այնպես, ինչպես հույս ունես, ցանկանում ես կամ էլ սպասում, որ կլինի։ Միայն նրա համար, որ ամեն ինչ այնպես չի դասավորվել, ինչպես դու էիր պատկերացնում, չի նշանակում, թե դա հենց այն չէ, ինչ քեզ անհրաժեշտ է հասնելու համար այնտեղ, ուր պետք է ի վերջո հասնես։

 4  Բացվիր մեկի առաջ, ում վստահում ես: Դու մենակ չես, ինչ-որ առանձնահատուկ մեկին ներս թող, երբ մթության մեջ ես։ Դու գիտես՝ ով է այս մարդը։ Մի սպասիր, որ նրանք կլուծեն քո խնդիրները, պարզապես թույլ տուր նրանց քեզ հետ միասին խնդիրներիդ դեմ դուրս գալ։ Թույլ տուր, որ կողքիդ կանգնեն։ Միգուցե նրանք չկարողանան հանել քեզ մթությունից, սակայն նրանց լույսը թույլ կտա քեզ ավելի հեշտ գտնել դուռը։ Ամեն ինչից զատ կարևոր է հիշել, որ դու մենակ չես։ Անկախ նրանից, թե որքան տարօրինակ ու մոլորված ես զգում այս իրավիճակում, միշտ կա մեկը, ով նման զգացում արդեն ապրել է ու ցանկանում է օգնել քեզ։


 5  Ինքդ քեզ ժամանակ տուր։ Այնքան ժամանակ վերցրու, որքան դրա կարիքն ունես։ Էմոցիոնալ վերականգնումը գործընթաց է։ Մի շտապեցրու ինքդ քեզ դրա միջով անցնելիս։ Ոչ էլ թույլ տուր, որ մյուսները քեզ շտապեցնեն։ Առաջ անցնելը մեկ օր չէ, որ պահանջում է, այն բազմաթիվ փոքրիկ քայլեր է պահանջում՝ անցյալից ու կոտրված ես-ից ազատվելու համար։
Շնչիր ու ամեն անգամ մի փոքրիկ քայլ արա։ Երբեք թույլ մի տուր, որ անցյալի խնդիրները քեզ ստիպեն այնպես զգալ, ասես այժմ կյանքումդ ամեն ինչ վատ է։ Միայն նրա համար, որ երեկվա օրը ցավոտ էր, չի նշանակում, թե այսօրը նույնպես այդպիսին է։ Մեր վերքերը հաճախ բացում են մեր ավագույն ու ամենագեղեցիկ կողմերը։ Այսօր դու ընտրություն ունես քո այս կողմերն ուսումնասիրել ու հասկանալ։ Ինքդ քեզ տուր այդ ժամանակն ու թույլտվությունը՝ ուսումնասիրելու, զննելու, հասկանալու և վերականգնվելու համար։  

 6  Յուրաքանչյուր ավարտի մեջ փնտրիր սկիզբը։ Մի անգամ մի իմաստուն ասել է. «Յուրաքանչյուր նոր բանի սկիզբն ինչ-որ այլ սկզբի ավարտից է սերում»։ Այսօրը նոր սկիզբ է, վերաբերվիր դրան հենց այդպես։ Դադարիր մտածել, թե ինչ կարող էր լինել ու սկսիր հետևել, թե ինչ կարող է լինել։
Ինքդ քեզ ասա. «Սիրելի Անցյալ, շնորհակալ եմ բոլոր այն դասերի համար, որ սովորեցրել ես։ Սիրելի Ապագա, ես պատրաստ եմ հիմա»։ Որովհետև ամեն հրաշալի սկիզբը միշտ պատահում է այն պահին, երբ մտածում ես, թե դա ամեն բանի ավարտն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել