«Գյուղական համայնքներում թանկացումների ալիքն իր «սև» գործն արդեն անում է: Այս օրերին շատ գյուղերում անասունների, հիմնականում՝ կովերի մորթ է արվում, քանի որ պահելու հնարավորություն չկա:

Ռուսաստանից ակնկալվող գումարները չկան կամ, ավելի ստույգ, ռուբլու արժեզրկմանը զուգահեռ եղածն էլ փոշիացել է: Իսկ խոտը թանկացել է, և գյուղացին հնարավորություն չունի գնելու: «Մի տուկ խոտը մի կիլոգրամ մսի գնի է հասել ո՞նց առնենք»,- դժգոհում են ու նկատում, որ եթե թանկացումների շղթան այսպես շարունակվի, ոչ մի անասուն չեն պահի:

Այս իրավիճակում մի բան է գյուղացուն մխիթարում, որ առջևում Ամանորն է, ու գոնե միսը «տնից» է լինելու»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել