Նողկալի է, բայց Հայաստանում Ցեղասպանության հարյուրամյակը տոն են դարձրել, ու էդ տոնից ով որ ասպեկտում ինչ ցանկանում՝ կորզում է: Հայաստանցիների համար կարևորը, որ «քյարն» անպայման պետբյուջեի հաշվին լինի (իբր ցեղասպանության թեմաներով միջոցառումների անցկացում, հյուրերի ընդունում-ճանապարհում և այլն), ոչ հայաստանցիներն էլ պարտադիր ձևանում են հայ-թուրքական հաշտեցման ջատագով, ենթատեքստում այլ նպատակներ հետապնդում: Օրինակ՝ Հրանտ Դինք հիմնադրամը, որին թուրքահայության մի ստվար շրջանակ վերապահումով է վերաբերվում, Հայաստան է հրավիրել Ջեմալ Փաշայի թոռանը՝ Հասան Ջեմալին: Սա էլ եկել ու իր արյունարբու պապի գովքն է արել «Մոսկվա» կինոթատրոնում, դա էլ քիչ է, պապին սպանողներին էլ անվանել է հրոսակախմբի անդամներ: Միջոցառման ժամանակ Ջեմալի թոռանն ուղղված սուր հարցերը չեն կարդացել, որ դահիճ պապ ունեցած թուրքի սրտի քնքուշ լարերին հանկարծ չդիպչեն, ու ոչինչ, որ նա հենց Հայաստանում թքել է մեր սուրբ հիշատակների վրա: Հաստատ անտանելի է, Էդպես էլ հազար տարի ոչ խելք ունեցանք, ոչ էլ դիվանագիտություն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել