1996-ից հետո, երբ ընտրությունների «արդյունքներն» ապահովեց բանակը՝ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, ՀՀՇ-ն` իշխանության քաղաքական թևը և Վանո Սիրադեղյանը, ոստիկանությունը հրաժեշտ տվեցին «մեծ քաղաքականությանը»: Սկսվեց Վազգեն Սարգսյանի և բանակի ժամանակաշրջանը իշխանության և տնտեսության մեջ համապատասխան հեգեմոնիայով:
Անցած նախագահական ընտրություններին նույնը կատարվեց, սակայն իրականում հաղթած թեկնածուին աղոթել տվեց արդեն Վովա Գասպարյանը, այսինքն՝ ոստիկանությունը, և դրանով լուծեց հարցերը: Հանրապետականները, ըստ էության, չկատարեցին իրենց գլխավոր դերակատարությունը` չկարողանալով ապահովել «մաքուր» հաղթանակ: Այժմ սկսվում է ոստկանության ժամանակաշրջանը: Որքան հասկանում եմ, Վովա Գասպարյանին շտապ սեփական կուսակցությունն է հարկավոր: «Կառուցենք և պաշտպանենք» կարգախոսին կարծես թե փոխարինելու է «Օրենք և զարգացում» կարգախոսը: Սակայն դեռ պարզ չէ, թե ով է լինելու Վովա Գասպարյանի «դեմիրճյանը»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10205005967486206?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել