Կատարվել են փոփոխություններ Կառավարության մի շարք որոշումներում, որոնք թելադրված են բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն, սպասարկում ստանալու նպատակով ուղեգրման գործընթացը կանոնակարգելու, ինչպես նաև գործընթացի նկատմամբ արդյունավետ վերահսկողական մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտությամբ:

Հերթապահ աշխատողների կողմից շուրջօրյա խնամք կազմակերպելու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ Կառավարությունը որոշել է բժշկական բաժանմունքի ղեկավարի, բժշկի, բուժական ֆիզկուլտուրայի հրահանգչի, բուժքրոջ, հոգեբանի և մի շարք այլ մասնագետների աշխատանքը ներառել առանձին կատեգորիայի աշխատողների՝ օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ աշխատանքների ցանկ:

Ինչպես նաև 3 տարի ժամկետով հետաձգվել է «Մեգա Մեդ» ՍՊԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը: Ընկերության կողմից մեկանգամյա օգտագործման առարկաների արտադրության նպատակով Երևանում կառուցվել է նոր գործարան, ներմուծվել են անհրաժեշտ սարքավորումներ, որոնց ժամկետը երկարաձգվում է սույն որոշմամբ: Այս նպատակի իրագործման համար կատարվել է մոտ 5 մլրդ դրամի ներդրում, և բացվելու է 120 աշխատատեղ:

Կառավարությունը հաստատել է նաև Արմավիրի և Արագածոտնի մարզերի 2015-2018թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը, որոնց իրագործմամբ նոր հնարավորություններ կստեղծվի մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեության, մարզերի համայնքների համաչափ զարգացան ու բնակչության կենսամակարդակի բարելավման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել