Սեպտեմբերի 23-ին ռուսաստանյան հեղինակավոր «Կուլտուրա» հեռուստաալիքով ցուցադրվել է «Առաքյալի վերջին հանգրվանը» վավերագրական կինոնկարը: Այն պատմում է մի արշավախմբի մասին, որը փորձել է Իսիկ Կուլ լճի մոտ գտնված հայկական վանական համալիրը, որտեղ, ըստ որոշ տվյալների, գտնվել է առաքյալ, ավետարանիչ Մատթեոսի մասունքները: Ըստ 1375թ. կատալոնյան հայտնի քարտեզի, Իսիկ Կուլի ափին գտնվել է հայկական վանական համալիրը, որը հիմնադրվել է վաղ քրիստոնեական շրջանում եւ գոյություն է ունեցել առնվազն մինչեւ այն ժամանակ, երբ կազմվել է Աշխարհի կատալոնյան հայտնի քարտեզը: Ռուսաստանյան արշավախումբը պարզել է, որ լճի աձին եղել է հայ քրիստոնյաների բավական մեծ բնակավայր: Ժամանակին հայտնաբերվել է մոտ 600 գերեզմանաքար, որոնց վրա գրված է եղել հայերեն եւ արամերեն: Վանական համալիրը չի գտնվել, սակայն ապացուցվել է, որ այն իրոք գոյություն է ունեցել: Անպայման դիտեք ֆիլմը, որը շատ հետաքրքիր է եւ պատմում է մեր նախնիների մասին, որոնք հասել են հեռավոր Իսիկ Կուլի ափերի մոտ եւ վանական մեծ համալիր հիմնել: Ի դեպ, այս մասին Հայաստանում գրեթե չեն խոսում:

Նյութը` top-news.am-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել