Տղամարդու ու կնգա ընգերությունն անհնար ա։ Կինը ընգեր չի կարա ըլնի տղամարդու համար սկզբունքայնորեն, քանի որ կենսաբանորեն տղամարդու հոգեբանության մեջ էվոլյուցիան իրա «սև գործն» արել ա։

Էս կարան չընդունեն կանայք, բայց դե դրանից բան չի փոխվի: Կանայք սովոր են խաբվելու, էդ նորություն չի:

Իրա հերթին ոչ էլ տղամարդը կարա ընգեր ըլնի կնգան։ Տղամարդու ու կնգա մեջ կարա ըլնի սեքս, սեր, ցասում, կիրք, ատելություն, բայց ոչ երբեք՝ ընգերություն։

Տղամարդը տհաճությամբ ա շփվում էն աղջկա կամ կնոջ հետ, ում հանդեպ որ չունի նվազագույն համակրանք, իսկ էդ արդեն չի տեղավորվում ընգերություն ասածի մեջ:

Կնգա հետ «ընգերություն» կարա անի էն տղամարդը, ում մեջ որ սպառվել ա սեռական էներգիան կամ փոքր-ինչ կոպիտ խոսքով ասած՝ իմպոտենտ ա։

էս ա մարդ կոչվածը։

Միտքս տանում ա նրան, որ ընգերությունը ճանաչում ա փոխադարձ հարգանք, իսկ նշածս՝ սեքսը, ատելությունը, կիրքը ու ցասումը, չի կարա կոչվի ընգերություն, էդ, արդեն բացի ընգերությունից, ուրիշ բան ա:
Հետևաբար, տղամարդու ու կնգա «ընգերությունը» ամենամեծ խաբեությունն ա իրա ամբողջի մեջ վերցրած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել