ivy matheson & julia trotti_09.jpg

 1  Ի՞նչը քեզ կստիպի հպարտանալ ինքդ քեզնով։ Բոլորը չէ, որ կհամաձայվեն քեզ հետ, երբ հետևես ինտուիցիայիդ ու սրտիդ։ Երբ գտնես այն, ինչ քեզ կուրախացնի, բոլորը չէ, որ կուրախանան քեզ հետ միասին։ Երբ բարի լինես մարդկանց հանդեպ, նրանք կսկսեն մտածել, թե ինչ-որ շարժառիթներ ունես դրա համար։ Երբ ազնիվ լինես, շատերը դա քո իսկ դեմ կօգտագործեն։ Երբ լավագույնը փորձես տեսնել մարդկանց մեջ, քչերը դա կգնահատեն։ Թույլ մի տուր բոլոր այս մարդկանց կանգնեցնել քեզ անել այն, ինչ ճիշտ է։ Ի վերջո կարևորն այն է, թե ինչ ես դու ինքդ մտածում քո մասին և այն կյանքի մասին, որ ապրել ես։ Դու ինքդ քեզ կհարցնես. «Արդյոք հպարտանո՞ւմ եմ այն կյանքով, որ ապրել եմ», և թող որ պատասխանդ «այո» լինի։
 2  Ինչպե՞ս կարող ես դրական ազդեցություն թողնել շրջապատի վրա։ Նույնիսկ երբ կթվա, թե անհույս փորձեր ես անում, արա այն, ինչ ճիշտ է։ Միշտ ամուր կանգնիր՝ առաջնորդվելով սիրով ու ճշմարտությամբ։ Թվում է, թե հնարավոր չէ կանգնեցնել չարությամբ լցված մարդկանց, սակայն նրանց բոլորի վերջն էլ անկումն է։ Սերն ու ճշմարտությունը միշտ էլ վեր են բարձրանում։ Շարունակիր բարությամբ լցնել աշխարհն ամեն անգամ մի փոքրիկ քայլով։ Հենց այս փոքրիկ քայլերն են, որ կուտակվելով դրականորեն փոխում են աշխարհը։ Միգուցե դու քո դրական քայլերի ամբողջական արդյունքը միանգամից չտեսնես, սակայն դրանք չափազանց կարևոր են և միայն ժամանակի ընթացքում երևան կհանեն արդյունքը։ Եթե ոչինչ չանես, ոչ մի արդյունք էլ չիլինի։
 3  Ինչի՞ ես փորձում հասնել։ իմացիր այս պարզ հարցի պատասխանն ու ամեն օր հիշեցրու ինքդ քեզ դրա մասին։ Դու պետք է առանց կասկածների, հստակ հասկանաս այն պատճառը, թե ինչու ես անում այն, ինչ անում ես։ Հաջողության կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ թիրախ կա ու դրա վրա կրակ բացելու պատճառ։
 4  Ի՞նչն է փակում ճանապարհդ։ Միակ բանը, որ կարող է փակել ճանապարհը, այն է, ինչը դու չգիտես, թե ինչ է։ Իսկ եթե գիտես, դա պարզապես խոչնդոտ է, որը միշտ էլ կարելի է անցնել։ Նկատիր ու հասկացիր այն խոչընդոտները, որոնց հանդիպել ես, դրանցից յուրաքանչյուրի մեջ զարգացման հնարավորություն տես։ Դու լավագույնը կարող ես քաղել դրանցից,  որովհետև գիտես, թե որտեղ ես, ուր ես ուզում քայլել ու ինչ ռեսուրսներ ունես ձեռքիդ տակ և ինչպես կարող ես օգտագործել դրանք այս  պահին։
 5  Ո՞րն է հաջորդ քայլը։ Հիշիր, որ ձեռքերը ծալած նստելուց ու ոչինչ չանելուց ավելի մեծ սխալ կյանքում երբեք չես գործի։ Այս պահին արա այն փոքրիկ քայլը, որը քեզ սկզբում կարող է անիմաստ ու անօգուտ թվալ։ Դու պետք է քայլես, եթե ուզում ես ինչ-որ տեղ հասնել։ Արա այն, ինչ կարող ես անել այն ռեսուրսներով, որ այս պահին ունես ձեռքի տակ։
 6  Ո՞րոնք են թերություններդ ու սխալներդ։ Հնարավոր չէ անթերի լինել, դու միշտ էլ կունենաս թերություններ ու սխալներ, ընդունիր դրանք։ Մի՛ ժխտիր դրանք, ընդունիր ու սովորիր դրանցից։ Սովորիր նաև մյուսների թերություններից, որոնք նրանք փորձում են խնամքով թաքցնել։ Մի՛ թաքնվիր իրականությունից ու զոհի կարգավիճակում մի՛ հայտնվիր։ Ճանաչիր, ընդունիր թերություններդ ու օգտագործիրր դրանք անձնական զարգացման համար։
 7  Ինչի՞ կարիք ունես՝ ինքդ քեզ հետ լեզու գտնելու համար։ Երբ միայնակ ես զգում, ինչ-որ մեկին ես փնտրում կյանքիդ դատարկությունը լցնելու համար։ Դու կարծում ես, թե միայնակության զգացումը մենակ լինելու պատճառով է, ու միայն ընկերակցություն գտնելով է, որ կհասկանաս, որ դեռ դատարկ է կյանքդ։ Դու դեռ միայնակ ու անբավարարված ես զգում ու սկսում ես մեղադրել կողքինիդ և մեկ ուրիշին փորձում գտնել։ Իրականում զուգընկերը կամ ընկերը կարող է կյանքը գեղեցկացնել, սակայն երբեք չի կարող լցնել այն դատարկությունը, որը գոյություն ունի քո մեջ։ Միայն դու ես, որ պատասխանատու ես այն լցնելու համար։ Եթե դու քեզ անհույս միայնակ ես զգում փոխհարաբերություններիդ մեջ, առաջինն ինքդ քո վրա աշխատիր ու լավացրու հարաբերություններդ սեփական անձիդ հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել