Ես վախենում եմՄի երկու օր առաջ համացանցում տեսա Գելափի էս տարվա մի հարցման արդյունքներ, որոնց թողած սարսափելի տպավորությունը արդեն քանի օր ա չի մեղմանում, ընդհակառակը` ինչքան մտածում եմ, էնքան ավելի եմ վատանում: Հարցումը վերաբերում ա աթեիստ կամ հավատացյալ լինելուն: Հարցման արդյունքները ամփոփված են երկու վերին-տասնյակներով: Առաջինը` ամենաաթեիստ բնակչություն ունեցող երկրների տասնյակ, երկրորդը` ամենահավատացյալ բնակչությունն ունեցող երկրների տասնյակ: Որտե՞ղ ա Հայաստանը ձեր կարծիքով: Գուցեեւ գուշակեցիք` երկրորդ տասնյակում: Բայց տեղը, եթե իհարկե հարցման արդյունքներին ծանոթ չեք, դժվար գուշակեք: Հայաստանը երրորդն ա` Գանայից ու Նիգերիայից հետո:

Հայաստանցիների 92 տոկոսը, հարցման արդյունքներով, իրան համարել ա հավատացյալ: Իրանց համոզված աթեիստ համարողները կազմում են 2 տոկոս (կարելի ա մխիթարվել` Գանայում աթեիստները 0 տոկոս են, մենք առաջ ենք):

Ի՞նչ ա սա նշանակում:

Դուք հո իսկականից չե՞ք հավատում, թե իրանց հավատացյալ անվանած էդ 92 տոկոս հայաստանցիները իսկապես հավատացյալ են: Էդ 92 տոկոսի մեջ հավատացյալ լինեն, շատ շատ, մի երկու տոկոսը: Հո ուրիշ երկիր չի, մեր ապրած երկիրն ա չէ՞, եթե երկու տոկոսից զգալի ավել լինեին` պետք ա զգացած լինեինք որ կան, որ երկու տոկոսից ավել են:

Բա ովքե՞ր են էն 90 տոկոսը:

Էն 90 տոկոսը նրանք են, որ ոչ աթեիստ լինելու քաջությունն ունեն, ոչ հավատացյալ լինելու հետեւողականությունը: Էն 90 տոկոսը կեղծավորներն են:

Իմ աչքի առաջ Հայաստանում լիքը սարսափելի բաներ էին եղել` ես ոչ մի անգամ չէր եղել որ վախենամ: Բայց էս հարցման արդյունքներին նայելով` ես վախենում եմ:

90 տոկոս կեղծավորների հետ ի՞նչ ա հնարավոր անել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել