Վերջին մեկ ամսվա ընթացքում արտարժութային շուկայում տեղի ունեցող իրադարձությունները ստիպեցին ԿԲ-ին ժամանակավորապես փոխել իր տնտեսական վեկտորը: Իրավիճակը կայունացնելու նպատակով մշակվել է գործողությունների ծրագիր, ըստ որի` մինչև տարվա վերջ, ամեն օր ԿԲ-ն աճուրդների միջոցով բանկերին վաճառելու է արտարժույթ:

Նախատեսվում է, որ առաջին շաբաթվա ընթացքում բանկերին օրական կվաճառվի 6 մլն ԱՄՆ դոլար, այնուհետև, արտարժույթի պահանջարկի նվազման հետ մեկտեղ, ծավալները կնվազեն` հասնելով զրոյի: Նման գործառույթեր իրականացնելու դեպքում փոխարժեքը կհավասարակշռվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել