«Նաիրիտ գործարանի» աշխատակիցների հարցը որոշ չափով լուծում է ստացել: Մասնավորպես, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտարարել է, որ 2014թ-ի դեկտեմբերին «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ աշխատակիցներին կվճարվի մեկ ամսվա աշխատավարձ:

Այստեղ մի հարց է առաջանում: Եթե «Նաիրիտ գործարանի» միայն 10%-ն է պետական, իսկ մնացած 90%-ը մասնավոր սեփականություն է, ապա ինչու՞ պետք է կուտակված 18 ամսվա աշխատավարձները սուբսիդավորի պետությունը հարկատուների հաշվին, որտե՞ղ են սեփականատերերը:
Անպատասխանատու գործարարների արածների համար չպետք է պատասխան տան բոլորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել