ԿԲ-ի` սպեկուլյացիաներից հրաժարվելու հորդորները որևէ արդյունք չտվեցին: Այս հանգամանքը հարկադրեց հանդես գալ արժութային շուկայում առաջացած տարադրամի պահանջարկը բավարարելու պատրաստակամությամբ:

Կենտրոնական բանկը հայտարարեց, որ արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ՝ նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով:
Կարելի է ենթադրել, որ ԿԲ-ը սակարկություններ է կատարելու արտաքին պահուստների հաշվին: Եվ ըստ էության ԿԲ-ը արդեն իսկ մասնակցում էր նման սակարկությունների՝ ելնելով առաջարկի և պահանջարկի ծավալներից:

ԿԲ-ը սպեկուլյացիաներից խուսափելու նպատակով որդեգրել է նոր ռազմավարություն, այն է՝ տարադրամի առևտուրն իրականացնել հրապարակային ձևով` սակարկությունների մասին ամենօրյա տեղեկատվություն տրամադրելով մինչև տարեվերջ:
Կենտրոնական բանկը, միտում ունենալով վերականգնել շուկայի հավասարակշռությունը, կփորձի նվազեցնել ազդեցությունը դրամի փոխարժեքի ձևավորման վրա:
Քանի որ հրապարակային հորդորները ոչինչ չփոխեցին, ԿԲ-ը որոշել է անցնել ավելի կտրուկ քայլերի, որի պատճառով սպեկուլյանտները կարող են կորուստներ ունենալ: Այս մասին բազմիցս ասվել և զգուշացվել է ԿԲ-ի կողմից տարածված հաղորդագրություններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել