Մեր անչափահասների (ոչ միայն դեռ 18 տարին չլռացածների) զգալի զանգվածը ինձ ուղղակի սատկացնում են, երբ սկսում են խոսել իրենց ապագայի, իրենց աշխարհայացքի և առհասարակ իրենց կյանքի մոտեցման մասին:
Սիրելի զգալի զանգվա՛ծ, մեկ-մեկ մի կողմ դրեք Ձեր համակարգիչները, Ձեր Ipad-ները, Ձեր PSP-ները, մի կողմ դրեք սոցցանցերում մեկին «կպցնելը», մի կողմ դրեք Ձեր party-ները ու մի քիչ գիրք կարդացեք, մի քիչ Discovery նայեք, ու դուք կհասկանաք, որ այս կյանքում շատ ու շատ ավելի հետաքրքիր բաներ կան: 
Պետք չէ երազել, որ դառնաք օլիգարխ, պատգամավոր, մոնոպոլիստ կամ ինչպես խուսափել ծառայությունի: Առաջնահերթ պետք է ձգտեք, որ լավ մարդ դառնաք, իսկ բանակից խուսափելը ո՞րն է... Բա Ձեր փոխարեն ո՞վ պետք է ծառայի... Ես ինքս կարող էի չծառայել, բայց վերջում հասկացա, որ դա էլ է պետք այս կյանքում, դա էլ է մի դպրոց, դա էլ է կարևոր... Մաղթում եմ, որ Ձեր նպատակասլացությունը չսահմանափակվի թամբալության վրա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել