1. Skinny ջինսեր

Տղամարդիկ կանացի զգեստապահարանի ամենասեքսուալ ատրիբուտների ցանկում արժանի տեղ են հատկացնում հենց այս կիպ ու գրկող ջինսերին, այլ ոչ թե տարբեր կանացի զգեստներին ու շորիկներին։ Տղամարդկանց կարծիքով՝ նման ջինսերը թույլ են տալիս միանգամից գնահատել կնոջ կազմվածքը, ու դրանք շատ ավելի գայթակղիչ տեսք ունեն, քան կիսաշրջազգեստներն ու շորերը, որոնք թաքցնում են ոտքերը։

 

Большинство мужчин считают самым сексуальным предметом женского гардероба skinny-джинсы, а совсем не романтичные платья
Բայց պետք չէ մոռանալ նաև այն, որ այս ջինսերն իդեալական նստում են միայն իդեալական կազմվածքով կանանց վրա։

2. Բաց և բարձրակրունկ կոշիկներ

Բաց կոշիկները պարզապես իրենց վրա են գամում արական սեռի ներկայացուցիչների հայացքները։ Կանանց ոտքերը նրանցում այնքան նրբագեղ ու անպաշտպան են թվում։ Բացի դրանից, լավ կոշիկները թույլ են տալիս ընդգծել կանացի ոտնաթաթերի ու կրունկների գեղեցկությունը, որոնք հանդիսանում են կանացի մարմնի՝ ռազմավարական կարևորություն ունեցող կետեր։

Мужчины любят женщин на каблуках, однако немаловажно и ваше умение уверенно на них держаться

Տղամարդիկ սիրում են բարձր կրունկներ, բայց պետք է կարողանաք դրանցով քայլել էլ։ Տղամարդիկ չեն սիրում դանդաղկոտ աղջիկներին, ովքեր մի կերպ են շարժվում բարձր կրունքներով, իսկ այ վստահ քայլվածքով ու բարձր կրունկներով աղջիկը պարզապես չի կարող իր վրա պատահական անցորդների ուշադրությունը չգրավել։ Հարկ է նշել, որ այսքանով հանդերձ՝ բարձր պլատֆորմներն ու տանկետկաները տղամարդիկ տանել չեն կարողանում։

3. Տղամարդու սպիտակ վերնաշապիկ

Նման վերնաշապիկը կարող է պարզապես ալեկոծել Ձեր սիրեցյալի երևակայությունը ոչ միայն տնային պայմաններում, այլև միանգամայն պաշտոնական միջավայրում։

Белая мужская рубашка на женщинах одинаково привлекает сильную половину человечества как в качестве домашней одежды, так и в роли вещи для выхода «в люди» 

Սպիտակ վերնաշապիկը կանացի կազմվածքին փխրունություն է հաղորդում և միևնույն ժամանակ թաքցնում է որոշ թերություններ, հիանալի նայվում է նեղ ջինսերի ու կաշվե տաբատների և բարձրակրունկ բաց կոշիկների հետ, չնայած որ պակաս նրբագեղ չէ նաև սպորտային թեմատիկ կոշիկների համադրությամբ էլ։

4. Սարաֆան

Սարաֆանը կանայք հակված են համարել ավելի շուտ ֆունկցիոնալ, քան ոճային ատրիբուտ։ Ոչ մի այլ հագուստ այդքան հարմարավետ չէ ամռան տապի պայմաններում, իսկ տղամարդիկ էլ իրենց հերթին համարում են այն կանացի զգեստապահարանի ամենասեքսուալ դետալներից մեկը։

 

Сарафан, несмотря на свою кажущуюся простоту и демократичность, считается мужчинами очень сексуальным 
Հավանաբար դա այն պատճառով է, որ սարաֆանները կանանց անկաշկանդություն են հաղորդում ու դարձնում նրան ուրախ աղջնակ, ով պատրաստ է արկածների, այնպես որ, սիրելի սթայլի աղջիկներ, մի մոռացեք նաև այս ատրիբուտի կարևորության մասին։

5. Բաց ուսերով հագուստներ

Հոգեբանները վաղուց են պարզել, որ չափազանց շատ մերկ մարմինը կարող է վախեցնել տղամարկանց, ովքեր կարող են ընկալել շատ բաց հագնվող կնոջը որպես չափազանց ագրեսիվ կամ էլ չափազանց հասանելի։ Փոխարենը, չափավոր անկեղծ հագուստները, որոնք բացում են մեկ կամ երկու ուսերը, խիստ գնահատվում են տղամարդկանց կողմից։

Открытые плечи и шея могут сделать любой, даже совершенно закрытый в остальном, образ очень привлекательным 
Իզուր չէ, որ 18-19-րդ դարերի սրտակերները գերադասում էին պարահանդեսներին հագնել կրինոլիններով զգեստներ, որոնք թաքցնում էին ամեն ինչ, բացի նրանց նրբագեղ ուսերից ու պարանոցից։

6. Բացվածքով երկար կիսաշրջազգեստ

Երկար կիսաշրջազգեստները, որոնք մինչև հատակին են հասնում, այդքան էլ դուր չեն գալիս տղամարդկանց, որովհետև դրանք թաքցնում են կանանց ոտքերն ու ավելի մեծ տարիք են հաղորդում։

Единственный вид длинных юбок, который нравится мужчинам, это юбки с ненавязчивым разрезом. А вот все остальные провозглашены несексуальными 
Բայց այս կանոնն ունի մեկ էական բացառություն՝ բացվածքով կիսաշրջազգեստների տեսքով։ Տղամարդկանց շատ է դուր գալիս, երբ շարժման ընթացքում նման շրջազգեստները մեկ ի ցույց են դնում կնոջ ոտքերը, մեկ կրկին թաքցնում դրանք։

7. Դեկոլտեով զգեստներ և բլուզներ

Այս մի կետն անգամ մեկնաբանել էլ պետք չէ, որովհետև այն ակնհայտ է, բայց ամեն դեպքում կան երկու հիմնական կանոններ՝ մեծական դեկոլտեների համար։

Декольте на платьях и блузах — беспроигрышное оружие, однако и здесь есть свои условия. Первое — зона декольте должна быть ухоженной; второе — декольте не должно быть вульгарным 
Առաջին. դեկոլտեն չպետք է վուլգար լինի ու ամենևին ցանկալի չէ, որ այն ողջ կուրծքը բացի։ Երկրորդ. դեկոլտեի միջոցով ցուցադրվող հատվածքը պետք է լինի գեղեցիկ ու խնամված։

8. Ակնոցներ

Պետք չէ խիստ դատել տղամարդկանց իրենց ֆանտազիաների համար, բայց փաստը մնում է փաստ, շատ տղամարդիկ պաշտում են ակնոցներ կրող աղջիկների։ Խոսքն, իհարկե, Հարրի Փոթթերի ակնոցների տիպի ակնոցների մասին չէ, ոչ էլ սահմռկեցուցիչ պլաստիկից օկուլյարների, որոնք կարելի է գնել քաղաքի բոլոր անցումներում։

По мнению мужчин, очки в красивой оправе только добавляют женщине привлекательности 

Գեղեցիկ ու ոճային ակնոցները՝ գեղեցիկ զգեստի ու բարձրակրունկների համադրությամբ, կօգնեն Ձեզ հիմնովին գրավել ցանկացած տղամարդու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել