Անարդարության դեմ պայքարը երբեք արդյունք չի ունենա, եթե շարունակվի այն ոչ թե ընդդեմ անարդարության, այլ իրականում ընդդեմ մի մարդու: Ի՞նչ ենք ուզում: Սա է պետք հասկանալ առաջին հերթին: Եթե մեզ դուր չի գալիս անմաքրության մեջ ապրել, ապա ում ենք սպասում, եկեք մաքրենք մեր տունը միմյանց վրա արատներ փնտրելու փոխարեն:

Քանի անտեր ենք թողել մեր երկիրը, մեր տունը՝ իր խնդիրներով հանդերձ, ու սպասում ենք, թե երբ կգա պապան, որից պահանջենք ու մեղադրենք, ուրեմն պապաներին էլ մենք իրավասու չենք լինի ընտրելու: Ուրիշ բան, եթե մեզ էսպես ձեռնտու է ապրել. մեծամասնությունը տեղից չի շարժվում, ջանք ու ռեսուրսներ չեն ծախսվում, նստած հանգիստ գոռում ենք ծափիկների ներքո ու ինչ լինի` մեղավորը միշտ կա: Ինչի՞ց ես դժգոհ, հայ ազգ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել