Отношения - Женщины, учитесь у мужчин!

Հակառակ սեռերի ներկայացուցիչները ձեռք ձեռքի տված են գնում այս կյանքում, այդպես է որոշել բնությունը։ Տղամարդիկ և կանայք համագործակցում են, ընկերություն են անում, սիրահարվում են, ընտանիքներ են կազմում, նոր սերունդներ են ծնում, միասին դիմավորում են ծերությունը։ Հաճախ նրանք վիճում են ու խզում են իրենց կապող բոլոր կապերը, բայց ոչ մեկի մտքով էլ անգամ չի անցնում, որ կարելի է սովորել միմյանցից։ Ջենթլմենները կարող են սովորել կանանցից ըմբռնում, վստահություն, փոխզիջման գնալու ունակություն, շրջապատի հանդեպ գթասրտություն դրսևորել, ներել աններելին, սիրել առանց նախապայմանների… Իսկ ի՞նչ կարող են սովորել կանայք տղամարդկանցից։ Ահա 4 ամենանշանակալի դասերը, որոնք կարող են քաղել թույլ սեռի ներկայացուցիչներն ուժեղ սեռի ներկայացուցիչներից։

Բացարձակ սեր սեփական արտաքինի հանդեպ

Տղամարդկանց ճնշող մեծամասնությունն ընդունում է իրենց, ինչպես որ կան, ու ցանկացած դեֆեկտ ու թերություն, անկախ դրա աստիճանից, անզոր են ազդել տղամարդկանց ինքնագնահատականի վրա՝ սեփական արտաքինի հանդեպ։ Մեծ հաշվով տղամարդկանց մեծամասնությունն իրեն համարում է իդեալական սուպերմաչո։

Отношения - Женщины, учитесь у мужчин!

Սեփական արտաքինի հանդեպ արված ցանկացած դիտողություն տղամարդը կարող է անդրադարձնել ինչպես ֆուտբոլի գնդակ՝ «Քեզ տեսե՞լ ես» տիպի հեգնական ակնարկով ու քննադատողի թերությունների մատնանշումով, անգամ եթե դրանք իրական էլ չեն։ Նայեք Ձեր շուրջը. գնալով ավելի է զարգանում ոչ այնքան հաճելի մի տենդենց. գնալով ավելի շատ տղամարդիկ են հայտնվում, որոնք ավելորդ քաշի խնդիրներ ունեն։ Ու ի՞նչ եք կարծում, նրանք վա՞տ են զգում դրանից։ Ամենևի՛ն։ Ճիշտ հակառակը՝ պարծենում ու սիրում են իրենց ջանդակները, հպարտանում են իրենց «գարեջրային» փորով ու որ ամենազարմանալին է՝ լրիվ անկեղծորեն։

Իհարկե, հպարտանալու ոչինչ էլ չկա ճարպակալած փոր ունենալու մեջ, բայց թեման այլ է։ Ի՞նչ է անում կանանց մեծամասնությունը, երբ ավելորդ քաշ է սկսում կուտակել։ Մինչև խիստ սննդակարգի անցնելը կանայք անպայմանորեն հիստերիկայի մեջ են ընկնում ու իրենք իրենց ընդգրկում են անճոռնիների շարքում և նույնն էլ արտաքին ցանկացած այլ թերության ի հայտ գալու դեպքում։

Հետևություն. մեկընդմիշտ յուրացրեք, որ Դուք երազանքների իդեալ եք կամ էլ առնվազն նորմալ կին, ով ավելի վատը չէ, քան այլ կանայք։ Կարող եք այս բանաձևը կրկնել հայելու առջև ամեն օր, ի վերջո, աուտոթրեյնինգն արդյունավետ բան է ինքնագնահատականի բարձրացման հարցում։

Սոլիդարություն սեռակիցների նկատմամբ

Отношения - Женщины, учитесь у мужчин!

Բոլորն էլ լսել են տղամարդկանց ընկերության մասին, իսկ այ կանացի ընկերության մասին ասում են, որ իրականում այդպիսի բան գոյություն չունի։ Ի դեպ, դա բավականին փաստարկված դիրքորոշում է, քանի որ ոչ միայն կանացի ընկերությունը, այլև կանացի սոլոիդարությունը ֆանտաստիկայի ոլորտից են։

Երբ տղամարդը ծանոթանում է կնոջ հետ, ով հենց նոր է բաժանվել իր նախկին սիրեցյալից և գտնվում է խորը դեպրեսսիայի մեջ, ապա նա փորձում է սփոփել նրան, ինչպես կարող է։ Տղամարդը կարող է անգամ նախկինին հիմար անվանել, բայց այլ հարց է, թե արդյո՞ք նա այդպես կարծում է։ Հոգեբանները պնդում են, որ արական սեռի ներկայացուցիչների մեծամասնությունը ճիշտ հակառակն է մտածում նման պահերին և համարում է, որ աննորմալն իրականում հենց կինն է, հակառակ դեպքում ինչի՞ պետք է նրան «քցեին»։ Բայցևայնպես, դա չի խանգարում տղամարդկանց իրավիճակն իրենց օգտին ծառայեցնել…

Կինը ճիշտ հակառակ կերպ է գործում՝ հայտնվելով նման իրավիճակում. նա անկեղծորեն հիմար է համարում իր նոր բոյֆրենդի նախկին ընկերուհուն ու միայն վատն է մտածում նրա մասին, թե չէ ինչպե՞ս կարելի էր բաց թողնել նման հրաշք տղամարդու։ Իսկ ժամանակի ընթացքում, երբ բացահայտում է իր ընկերոջ իրական դեմքը, գիտակցում է սեփական սխալականությունը, նախկինում հիմար համարվող նախորդողը միանգամից վեր է ածվում խելացու և իմաստունի կնոջ աչքերում։

Հետևություն. եթե նոր տղամարդը վատ է արտահայտվում իր նախկին ընկերուհիների ու կանանց մասին, ապա պետք է մտահոգվել, թե որքանո՞վ է նա լավ։ Ի վերջո, իսկապես արժանի տղամարդկանց հազվադեպ են լքում, և դա գիտի ցանկացած կին։

Սեփական անձի առավելությունների չափազանցեցում

Отношения - Женщины, учитесь у мужчин!

Այլ կերպ ասած, տղամարդկանցից կարելի է սովորել գլուխգովանություն ու սեփական անձը մատուցելու ունակություն։ Ինչ ուզում եք ասեք, բայց տղամարդիկ սիրում են չափազանցնել իրենց առավելությունները մինչև տիեզերական մասշտաբներ, գիտեն ինչպես կերակրել խոստումներով, հմտորեն կիրառել բլեֆ՝ սեփական նպատակներին հասնելու համար։ Եվ անգամ, երբ սուտը ջրի երես է դուրս գալիս, ստախոս տղամարդիկ իրենց չեն կորցնում՝ արդարանալով անբարենպաստ պայմաններով, դավադրություններով ու այլ կատակլիզմներով։

Отношения - Женщины, учитесь у мужчин!

Սակայն, նկատեք, որ նույն միջոցին ոչ մի տղամարդ իրեն խաբեբա չի համարում։

Հետևություն. կիրառելով այս հմտություններն աշխատանքի ընդունվելիս՝ մեծ արդյունքների կարող եք հասնել, բայց պետք է չափն իմանաք։ Կարելի է բստրել տարբեր մանրունքներում, որ այս կամ այն հմտությունն ունեք, որն իրականում էլ կարող եք մի քանի օրում յուրացնել, բայց չի կարելի հայտարարել, որ ազատ ֆրանսերեն եք խոսում՝ իմանալով ընդամենը մեկ ֆրազ, այն էլ անգլերեն, այն էլ այդ ֆրազը «I’m a table»-ն է։

Տհաճ իրավիճակներից խուսանավելու ունակություն

Օրինակ, Ձեր բոյֆրենդը դրսևորում է պաթոլոգիական ժլատության բոլոր նախանշաններն ու ձմեռով անգամ ձյուն ստանալը նրանից խնդիր է, բայց Ձեր բոլոր կշտամբանքներին պատասխանում է. «Ինչի՞ց ենթադրեցիր, ես պարզապես տնտեսող ու տնարար եմ, ու դու դեռ պետք է գոհ լինես»։ Ու ոչ մի ինքնախարազանում, որովհետև տղամարդիկ իրերին ավելի թեթև են նայում, քան կանայք ու կիրառում են ամենամեղմ ձևակերպումները, երբ սեփական անձին գնահատականներ տալու մասին է խոսքը։

Հետևություն. վարվեցողության այս մոդելը կարելի է կիրառել ամենատարբեր իրավիճակներում՝ սկսած սեփական նկարները նայելուց, վերջացրած զուգընկերոջ հետ ունեցած հարաբերություններով։ Եվ նյարդերդ կխնայեք, և կսովորեք ամեն վատ բանում լավն էլ տեսնել։

Մի խոսքով, տղամարդիկ հիմանալի ուսուցիչներ են։ Գլխավորը, որ այս դասերը կանանց նրանք տալիս են լրիվ անվճար ու իրենք էլ չեն գիտակցում դա, և պարզապես անմտություն կլինի կնոջ կողմից չօգտվել այդ գրավիչ հնարավորությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել