Մի մարդու մասին եմ ուզում դրական արտահայտվել, որի մասին, եթե 10 ժամ առաջ ասեին՝ նման խոսքեր եմ շռայլելու, ինքս էլ չէի հավատա: Խոսքը Գոռ Վարդանյանի մասին է: Ինչպես առաջ, այնպես էլ հիմա գտնում եմ, որ իր ֆիլմերը ծայրահեղ վատն են, նա կինոարտադրության մեջ ընդհանրապես տեղ և գործ չպիտի ունենա, բայց... Այսօր իր գլխավորած ֆեդերացիան կարատեի մանկապատանեկան ցուցադրական ելույթներ էր կազմակերպել: Նկարում մրցանակ ստացած երեխաներն են: Մասնակցում էին մոտ 600 երեխա, դա նշանակում է, որ իր ֆեդերացիան մարզում է մինիմում 1000 երեխա Երևանում ու ՀՀ բոլոր մարզերում: Այդ երեխաներին տեսնելով՝ ակամայից տեսնում ես ապագա հետախույզներիդ, խրամատում կանգնած միայնակ 10 հոգի սաստկացող զինվորիդ, ազնիվ քաղաքացուդ, ընտանիքի ապագա կայուն սյանը: Գաղտնիք չէ, որ արևելյան մարզաձևերը ոչ միայն կոփում են մարմինը, այլև ամրացնում են հոգին` դարձնելով ավելի արդար ու ազնիվ: Մի խոսքով, զգացի՝ ինչպիսի տիտանական աշխատանք է կատարել մարդը, որի համար չեմ կարող շնորհակալ չլինել: Մնում է մի բան էլ անենք, որ ֆիլմ չնկարի, ամեն ինչ կընկնի իր տեղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել