Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության 7-րդ համագումարի ժամանակ խոսվեց ԵՏՄ-ի գործունեության հեռանկարի մասին: 170 միլիոնանոց ներքին շուկան ճիշտ օգտագործելու դեպքում հնարավոր է բարձր որակի հասցնել փոխադարձ առևտուրը, որը կմեղմացնի տնտեսությանը հասցվող թե՛ ներքին, և թե՛ արտաքին գործոնների արդյունքում առաջացած հարվածները: ԵՏՄ-ի գործունեությունն իրենից ենթադրում է նաև երրորդ երկրների հետ հարաբերությունների հաստատումը, որը ևս մեկ անգամ վկայում է, որ այս միությունը չի լինելու մեկուսացված ամբողջ աշխարհից: Նաև համագումարի ժամանակ նշվեց այն, որ ԵՏՄ-ի գործունեությունը կլինի բազմաբևեռ, և այստեղ կանոնները չեն թելադրի միայն խոշոր պետությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել