Տաղանդավոր մարդը չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հավատում։
Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։ Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՛ լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր։
Ես չեմ կարող կիսատոնի վրա ճիշտ լինել։ Կիսատ բաներ չեմ սիրում։ 
Սիրում եմ համեստ մարդկանց, բայց չեմ սիրում համեստ ընդունակությունների տեր մարդկանց:
Դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքերը։
Ամեն մարդ ինքն է քանդակում իր ճակատագիրը, երբ որ քանդակն ավարտվում է, ինքն արդեն չկա:
Մարդու ամենամեծ թերությունը լիարժեքության զգացումի թերարժեքությունն է…
Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել:
Մեր Ֆրունզը գերեց ու ծիծաղեցրեց բոլորին, սակայն իր համար ժամանակ չգտավ մի փոքր ծիծաղելու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել