Գիտնականները ևս մեկ պատճառ են գտել՝ տոնական օրերին հնդկահավ ուտելու համար: Հետազոտությամբ պարզվել է, որ այն կենսական կարևորություն ունեցող հակաբիոտիկներից մեկի արտադրությունը խթանող «կենսաբանական մեխանիզմ» է պարունակում:

Բրայամ Յանգի համալսարանականները, մասնավորապես, հայտնաբերել են, որ հնդկահավը ստաֆիլակոկային ինֆեկցիաները, սուր ֆարինգիտը, մի շարք ծանր ստամոքսաաղիքային հիվանդություններ և վարակիչ մանրէների շուրջ կեսը վերացնելու հատկություն դրսևորող MP1 հակաբիոտիկի արտադրության համար պատասխանատու՝ գիտականորեն Շտամ 115 անվամբ հայտնի մանրէն է պարունակում։

Վերը հիշատկված հակաբիոտիկը ներկայումս այնքան էլ գործածական չէ՝ բարդ կառույցի պատճառով: Սական գիտնականների բացահայտումները կարող են ամեն ինչ գլխիվայր շուռ տալ:

«Մենք, իսկապես, պետք է երախտապարտ լինենք հնդկահավին. դրա բաղադրությունը կազմող մանրէն երկարամյա առողջություն է ապահվում մարդու համար»,-նշել է միկրոկենսաբան Ջոել Գրիֆիթսը՝ Բրայամ Յանգի համալսարանից:

Նրա գլխավորությամբ գործող գիտնականները նաև Շտամ 115-ի շարժիչը՝ ԴՆԹ-ի պլազմիդ անվամբ հայտնի մոլեկուլն են գտել, որի օգնությամբ էլ վերը հիշատակված հակաբիոտիկն ու դրա իմունային պաշտպանությունն ապահովող ագենտն են արտադրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել