Ինչո՞ւ է ստացվում այնպես, որ նմանօրինակ իրավիճակները մարդկանց մոտ տարբեր արձագանքներ են առաջացնում։ Ի նկատի ունենք տհաճ կենսական իրավիճակներ, որոնք մեզանից մեծ էներգիա ու շատ ուժեր են խլում։ Որոշ դեպքերում մենք ենթարկվում ենք էմոցիաներին, սկանդալներ ենք սարքում, իսկ այլ դեպքերում էլ հանգիստ ու ողջամտորեն գնահատում ենք կատարվող բաները։ Առաջին դեպքում մենք արձագանքում ենք հենց այդ կերպ հիմնականում մեկ պատճառով՝ ներքին ռեսուրսի բացակայության խնդրի։ Մեր ուժերը պարզապես չեն հերիքում։ Ինչպես ֆիզիկական, այնպես էլ էմոցիոնալ ուժերը։ Ուսումնասիրելով այս ամենը՝ հոգեբաններն առանձնացրել են հիմնական պահերը, երբ մենք կորցնում ենք կամ էլ ընդհակառակը՝ բազմապատկում ենք մեր ուժերը։ Եվ հենց այս հոսանքներն ուղղելով ու հավասարեցնելով է հնարավոր պահպանել այն հոգեվիճակը, որի ժամանակ ի զորու կլինեք ցանկացած իրավիճակ ընկալեք հանգիստ ու ադեկվատ։ Եվ այսպես, մենք կորցնում ենք մեր ուժերը, երբ.

- Ասում ենք «Այո», երբ իրականում ուզում ենք ասել «Ոչ»

- Ժպտում ենք, երբ ուզում ենք լացել

- Չենք հանգստանում

- Համոզում ենք մի քիչ էլ համբերել, փոխանակ հասկանանք, թե հանուն ինչ լուսավոր նպատակի է պետք համբերել

- Նեղանում ենք, փոխանակ պարզապես խնդրենք մարդուն այն, ինչ իրականում ցանկանում ենք

- Զբաղվում ենք ոչ մեր գործով

- Մարդը հետաքրքիր չէ, իսկ մենք ինչ-որ մտացածին պատճառներով շարունակում ենք շփվել նրա հետ

- Մեզ շրջապատող մարդիկ անդադար բացասական բաներից են խոսում

- Շատ ենք խոսում քաղաքականությունից, կոմունալ վարձերից, խցանումներից ու այլ բացասական բաներից

- Բամբասում ենք

- Շատ ու հուզական պատմում ենք, թե ինչպես են ապրում այլոք

- Աշխատում ենք անհետաքրքիր ու ձանձրալի աշխատանքի վայրում

- Վախենում ենք

- Սպասում ենք, որ ինչ-որ մեկը կգա ու ամեն ինչ դեպի լավը կփոխի

- Կշտամբում ենք ինքներս մեզ, համարում անարժան, անգետ ու անհաջողակ։

Մենք ուժեր ենք կուտակում երբ.

- Ծանոթանում ենք նոր մարդկանց հետ

- Նոր գիտելիքներ ենք ստանում

- Ճանապարհորդում ենք

- Հաղթահարում ենք մեր վախերը

- Ինչ-որ նոր բաներ ենք փորձում

- Զբոսնում ենք

- Ստեղծագործական աշխատանքով ենք զբաղվում

- Շփվում ենք հաճելի մարդկանց հետ

- Շփվում ենք մեզ սատարող ու մեզ հավատացող մարդկանց հետ

- Զբաղվում ենք մեր մարմնով

- Ֆիզիկական տարածություն ենք ազատում

- Էմոցիոնալ տարածություն ենք ազատում

- Ասում ենք «Ոչ», երբ ուզում ենք ասել «Ոչ» և «Այո», երբ ուզում ենք ասել «Այո»

- Անում ենք այն, ինչ մեր սիրտն է ուզում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել