Մեկնարկեց նոր «Սառը պատերազմը», այն էլ` ավելի կատաղի, քան նախորդը: ԱՄՆ Կոնգրեսի երեկվա բանաձևից հետո պարզ է դառնում, որ այն կգնա մինչև վերջ` կամ ՆԱՏՕ-ի կազմալուծում, կամ Պուտինի տապալում և ՌԴ կազմալուծում: Այս պայքարում հայրենակիցներիս կոչ կանեմ լինել առավել զգոն և չտվել էմոցիաների, Սպիտակ տնից հրահանգ է տրված բոլոր լրատվամիջոցներով վարկաբեկել Ռուսաստանը, բոլոր ձևերով կազմաքանդել դա: «Ազատություն», «Ամերիկայի ձայն» ալիքները պետք է աշխատեն 24 ժամ այդ ուղղությամբ: Համացանցում՝ բոլոր կայքերում, կհայտնվեն ու կբազմանան ամեն ինչ ռուսականը վարկաբեկող նյութեր` փաստերի կոպիտ խեղաթյուրմամբ` երկրներում հակառուսական, իսկ դրանցի բացի` նույնիսկ հակակառավարական ելույթներ կազմակերպելու նպատակով: Զգոն եղեք: Ճիշտ է, ոչ ոք անթերի չէ, ամեն մի պետություն ունի իր մարտավարությունն ու քաղաքականությունը, բայց մի դարձեք այս Արևմտյան քարոզչամեքենայի զոհը, մանավանդ որ դրան նորովի կմիանա նաև Ադրբեջանը: Մեզ սպասում է դեզինֆորմացիայի ցունամի, և կարևոր է, որ մենք կարողանանք դիմակայել դրան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել