Ալյո - այսպես են զանգին պատասխանում բարի կամեցող մարդիկ, ովքեր լավ հումորի զգացում ունեն: Նրանք օժտված են ամուր նյարդային համակարգով, այնպես որ նրանց դժվար է զանգով հունից հանել:

Ալլո - կարելի է լսել ավելի փակ մարդկանցից, նրանց հետ պետք է խոսել հանգիստ և ոչ շատ, միայն գործի մասին:

Պողոսյանը լսում է - այսպես են զանգին պատասխանում մեծամիտ և սեփական անձը գերագնահատող մարդիկ:

Դա - միայն այս բառն արդեն իրեն արտասանողի մասին ամեն ինչ ասում է: Նման մարդիկ հեշտ են համաձայնվում ամեն ինչի հետ, նրանց հետ շատ հեշտ է: Ինչպես նաև շատ հեշտ է այս մարդկանց վստահությունը շահել:

Խոսեք - սա, իհարկե, շատ կոպիտ է որպես առաջին բառ: Այս բառը զանգողի նկատմամբ մի տեսակ պահանջկոտ է հնչում, դե որ զանգել են, կխոսեն :) Չարժի միանգամից այսպես կոպիտ սկսել: Սա խոսում է անձի չոր և գործնական լինելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել