Քելլի Հիդդոկի պատմությունը ողբերգական և միևնույն ժամանակ հուզիչ է։ Կնոջ կյանքում սարսափելի դեպքեր տեղի ունեցան, բայց նրա տղամարդկությունը, նրա` դժվարություններին դիմանալու կամքի ուժը միայն հիացմունք են առաջացնում։ 

Երեխայի ծնունդից հետո Քելլին և ամուսինն իրենց շատ լավ էին զգում, երազում էին երջանիկ կյանքի և լուսավոր ապագայի մասին։ Բայց ամեն ինչ մեկ վայրկյանում հօդս ցնդեց. ընտանիքն ավտովթարի ենթարկվեց։ Քելլին լուրջ վնասվածքներ չստացավ, բայց ամուսինը մահացավ տեղում, իսկ փոքրիկ Էլին, ով այդ ժամանակ մեկ տարեկան էր, տեղափոխվեց վերակենդանացման բաժանմունք և մոտ էր մահվանը։ Քելլին սարսափելի վիճակում էր, բայց նա ուժ գտավ հաղթահարելու այդ ամենը։

Այժմ, 10 տարի անց, Քելլին որոշեց հավաքել բոլոր այն մարդկանց, ովքեր օգնեցիր իրեն փրկել Էլիին և ոտքի կանգնեցնել փոքրիկին։ Կինն իր «Երախտագիտության նախագծով» շնորհակալություն հայտնեց բոլորին։ Դուք միայն նայեք այս մարդկանց զարմացած և ուրախ հայացքներին։ Նրանք սա դեռ երկար կհիշեն։

Ուրիշի կյանքը փրկելու կարողությունը երևի մարդկության ամենամեծ հաջողությունն է։ Եվ եթե ինչ-որ մեկը փրկում է մեզ հարազատ մեկին, ապա մենք պետք է երախտապարտ լինենք` մինչև մեր կյանքի վերջ։ Դա այն է, ինչի մասին չպետք է մոռանանք։
Քելլի Հիդդոկը հիանալի օրինակ է բոլորի համար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել