Ռուսաստանի կենտրոնական բանկը շարունակում է իր աննպաստ տնտեսական ռազմավարությունը` արտարժույթը՝ մասնավորապես դոլարը, փոխարինելով ոսկով` որպես պահուստ: Հերթական անգամ Ռուսաստանը միջազգային տնտեսության և առևտրի շուկաներին առճակատման է գնում: 2011 թ. հոկտեմբեր ամսից արդեն երեք տարի է՝ համաշխարհային բանկերը, համաներդրումային ֆոնդերը, անհատ ներդրողներն ազատվում են ոսկուց, և այն արդեն 80% արժեզրկվել է: Հետագա երկու տարիներին ոսկին ևս 20-30% կարժեզրկվի և առնվազն երեք տարի կմնա այդ արժեքին: Այսինքն՝ հետագա հինգ տարիներին ՌԴ ԿԲ-ի նկուղները կլցվեն անպետք իրերով: Դեռ դրանից հետո էլ 2-3 տարի է հարկավոր, որ ոսկին նորից արժևորվի: Այսպիսով, Ռուսաստանը շարունակում է իր տնտեսական մեկուսացման գործընթացը` հույսը դնելով գազի տարածքային «մենաշնորհի» և նավթի արտահանման վրա, որոնց ՕԳԳ-ն արդեն բավականին ընկել է, և նոր սև ամպեր են կուտակվում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել