Կան մարդիկ, որոնք երբեք չեն մոլորվում, որովհետև ոչ մի խելացի միտք չեն ունենում, սակայն հենց նույն մարդիկ կարող են միշտ գոհ լինել իրենցից՝ ոչինչ չներկայացնելով հանդերձ: Համատարած ցավ է նկատվում, որի համար յուրաքանչյուր հասուն մարդ ամոթ է զգում: Մարդիկ մոռացել են, որ ի վերջո նույնն է բոլորին սպասվում, և նույն տեղն են գնալու... Կարելի է գոնե մի փոքր նկատել դիմացինի հաջողությունը, հասկանալ և գիտակցել, որ մեզանից և ոչ ոք ամենակարող չէ... Ամոթանք եմ զգում այն մարդկանց փոխարեն, ովքեր փորձում են գրագետ թվալ կամ հատուկ մարդկանց ընտրել՝ նրանց կողքին երևալու համար: Հասկացեք՝ մարդիկ ծիծաղելի են լինում այն ժամանակ, երբ ուզում կամ ձգտում են լինել ոչ այն, ինչ կան: Գաղջ երևույթ կա և դրան բնորոշ գաղջացավ ու սրան շարունակող դատարկաբանություն: Այս զզվելի մթնոլորտին վերջ դնելու փոխարեն շարունակվում է պսակազերծներին կոխկրտելը, իսկ պսակակիրներին` շողոքորթելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել