Պարանը հանցագործ ախպեր տղերքով ու լակոտ-լուկոտներով, հանգիստ, առանց միջադեպի, ազգի ցանկությամբ կապեցին ազգի վզից և քարշ տալով տարան ու պարանի ծայրը տվեցին Պուտինի ձեռքը՝ ասելով՝ առ Պուտին ջան, մենք անկախ չենք կարողանում ապրել ու արա մեր հետ՝ ինչ կցանկանաս: Եվ Պուտինը, բնականաբար, արդեն բոլորի համար պատրաստած ժնջիլներ ուներ լավ քյոթակելու համար, որ իր անառակ ու ստոր զավակը վերադարձավ իր տուն: Ինչու՞ եմ ասում՝ ազգը կամովին, որովհետև ազգովին ոտքի չկանգնեցինք մեր տան տերը լինելու: Հիմա տեսա՞ք, որ ընդդիմությունը բոլորիդ ապուշացրեց ու ինքն էլ իր փայով փող վաստակեց իշխանություններից՝ ձեզ խաբելով, ընդդիմությունը վերջին ծուխը մարեց ժողովրդի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել