«Եթե տուն չունեք և ապրում եք վարձով, առավել ևս բնակվում եք աղետի գոտում, հոգ չէ, կառավարությունը ձեզ անտեր չի թողնի, տուն կտա, իհարկե, եթե դուք... դատախազ եք: Դեկտեմբերի 4-ին գործադիրը որոշեց Շիրակի մարզի դատախազին կարմիր ժապավենով փաթեթավորված մի «փոքրիկ» նվեր անել տուն տալ, այն տունը, որտեղ նա ապրում է վարձով: Բայց եթե անկեղծ լինենք, նվերը ոչ թե կառավարությունն է արել, այլ մենք հարկատուներս, քանի որ գործադիրի անդամներն իրենց գրպանից չէ, որ տրամադրում են այդ գումարները, այլ կառավարության, այսինքն բյուջետային միջոցներից: Իսկապես, բա մեր ժողովրդի թասիբը թույլ կտա՞, որ «խեղճուկրակ» աշխատավարձով «մի կերպ» ապրող դատախազը վարձով ապրի: Բա օտարերկրյա ներդրողները մեզ վրա չեն ծիծաղի՞: Ու որ չծիծաղեն, ժողովուրդը դատախազի համար տուն առավ: Իսկ թե ո՞ր արժանիքի համար, այդպես էլ անհայտ մնաց: Եվ ոչինչ, որ հարյուրավոր մարդիկ նույն Շիրակի մարզում տուն չունեն 1988-ից»,–գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել