Ուրեմն մարշուտնուց իջա, հեռախոսը ձեռիս, բան նայելով մոտեցա անցումին, որ անցնեմ, զգացի՝ հետևիցս երկու ոստիկան են, վազելով մոտիկացան, գլուխս բարձրացրի, կարմիր էր, կանգնեցի, հետո հետ շրջվեցի: Ասեցին՝ այ ախպեր, հեռախոսիդ նայելով գնում էիր, մենք էլ ասեցինք կարող ա չնկատես, որ կարմիր ա ու փողոցն անցնես, տենց լինում ա, խորացած բան կարդալով գնում են կամ շան հետ ու փորձանքի մեջ են ընկնում, մենք էլ ստեղ ծառայություն ենք իրականացնում: Ասեցի՝ ուր ա թե սաղ ոստիկանները ձեր նման ծառայություն անեն, բարի ծառայություն մաղթեցի տղերքին ու անցա, մյուս մայթում էլ մի ոստիկան էր կանգնած, ընդեղից էր հսկում:
Ոստիկանն ու մլիցեն տարբեր բաներ են)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել