Վերջին օրերին դրամը դինամիկ արժեզրկվում է, որի հետևանքով տեղի են ունեցել տարբեր ապրանքների թանկացումներ: Սակայն որոշ տնտեսվարողներ, օգտվելով թանկացումների ֆոնից և այն գործոնից, որ սույն պայմաններում սպառողների մոտ գնաճն ընկալվում է որպես հարկադրված ու անխուսափելի գործընթաց, իրենց պրոդուկտը թանկացրել են անհամեմատ ավելի բարձր %-ներով, քան պահանջվում էր: 
Խնդրին անդրադարձել է նաև Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ով իր խոսքում նշել է, որ դրամի արժեզրկումը տնտեսական իրավիճակի արդյունք չէ:
Այս գործընթացը կասեցնելու և անբարեխիղճ գործարարներին սաստելու համար պետք է մշակվի հստակ գործողությունների շարք: Այս գործով պետք է զբաղվի ոչ միայն կառավարությունը, այլ նաև սպառողների շահերը ներկայացնող այլ հասարակական կազմակերպություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել