Ինչպե՞ս բուժել չափից ավելի մազոտությունը, պատասխանում է` Ավանտա ժամանակակից էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի բժիշկ-մաշկաբան Գրետա Դավթյանը:
-Այս հիվանդությունն ամենից հաճախ կապված է օրգանիզմի ֆունկցիոնալ փոփոխության հետ և միայն ֆիզիոթերապևտիկ միջոցների ընդունումը շատ դեպքերում անբավարար է:
Անհրաժեշտ է պարզել, թե որն է մազոտության առաջացման հիմնական պատճառը: Դա հաճախ պահանջում է մանրակրկիտ հետազոտություն, և արդյունքները ստանալուց հետո բուժումն իրականացվում է երկու ուղղությամբ, դեղամիջոցների ընդունմամբ և լազերային էպիլյացիայի միջոցով, սա, կարծում եմ, հիանալի հնարավություն է թաքցնելու մազոտության խնդիրը, որն անհանգստացնում է շատ աղջիկների և կանանց:
Նշեմ, որ լազերային էպիլյացիայի պրոցեդուրան կատարվում է շատ արագ` լազերի լույսի ազդեցության ներքո կատարվում է մազարմատի ջերմային քայքայում: Լազերային էպիլյացիայի առաջին պրոցեդուրայից հետո դիտվում է մազերի քանակի ակնհայտ քչացում, մազերը նոսրանում են:
Պրոցեդուրայի ավարտից հետո նկատվում է որոշակի կարմրություն, որն անցնում է 1 ժամվա ընթացքում: Ամանորին ընդառաջ Ավանտա ժամանակակից էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցն ընձեռում է բացառիկ հնարավորություն մեր համաքաղաքացիներին կատարել լազերային էպիլյացիան 40% զեղչով: Կցանկանայի նաև նշել, որ վերջնականապես անցանկալի մազերից ձերբազատվելու համար անհրաժեշտ է կատարել պրոցեդուրան այն քանակով, որը խորհուրդ կտա մասնագետը՝ հաշվի առնելով մի շարք առանձնահատկություններ: