zzDisabilityinfo.am-ը գրում է․

Որքան էլ տարօրինակ թվա, Հայաստանում հաշմանդամություն ոււնենալը կարող է նաև առավելություններ տալ։ Դրանք բացահայտելու համար պարզապես դրական մտածողություն, մի քիչ էլ հումորի զգացում են պետք: Ես առանձնացրել եմ առավելություններից ընդամենը 10-ը, բայց ցուցակը կարելի է շարունակել ըստ ցանկության:
  1. Կարևոր չէ` դու շնորհալի՞ ես, թե՞ ոչ. միևնույնն է, բոլորը կարծում են, թե դու տաղանդավոր ես և ոսկե մեդալով կամ կարմիր դիպլոմով ես ավարտել դպրոցն ու համալսարանը:

  2. Եթե փոքր-ինչ ակտիվ լինես և կյանքում չնչին հաջողությունների հասնես, հեշտությամբ կարող ես հեռուստաաստղ դառնալ:

  3. Ընկերներդ ու ծանոթներդ քո հանդեպ ավելի ուշադիր և հոգատար են, քան մյուսների. ձեռքիցդ բռնած կամ գրկած կարող են տանել, անկախ նրանից `դրա կարիքն իսկապես ունե՞ս, թե՞ ոչ:

  4. Տնային գործերում կարող ես գլուխ պահել. դժվար թե տանը քեզ նախատեն, որ մաքրությամբ կամ այլ տնային գործերով չես զբաղվում:

  5. Հարսանիքներին կամ հավաքույթներում ոչ ոք չի գա ձեռքիցդ քաշի ու ստիպի քեզ պարել անհասկանալի երաժշտության տակ:

  6. Քեզ կարող են շրջապատել միայն հակառակ սեռի ներկայացուցիչները, կարող ես ամբողջ օրը նրանց հետ անցկացնել, և ո´չ ծնողներդ, ո´չ էլ հարևաններդ քո մասին ոչ մի «վատ» բան չեն մտածի, որովհետև համոզված են, որ դուք պարզապես ընկերներ եք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել