Նկուղում, վառարանի կողքին, որ դժվարությամբ սկսեց տաքացնել թաց փայտի աննահանջ վերաբերմունքից, ընկերոջս հետ սկսեցինք գրական դեմքերի հիշել, մեկ-երկու, հեղինակը, գործը, ճակատագիրը, ու մինչև սուրճը կեռար դժվարությամբ ճայթող փայտի ջերմությունից, գտանք հերոսին։

4 ժամ ու ավելի։ Չարենցի կյանքն այսպես ու այսքան չէինք քննարկել, գեղարվեստական մտքի հեղափոխություն է, նրանից խոսեցինք, անցանք գործերին, իսկապես առեղծվածային է։ Ամեն դեպքում համարձակվեցինք անդրադառնալ նրա էրոտիկ գրվածքներին։ Անկեղծ ասած, կարդացել էի ու ջահելական ժպիտով անցել կողքով, այսօր տող առ տող կարդացինք ու վերլուծեցինք, գուցե նկուղն ու վառարանն օգնեցին, ինչպես հեղինակին էին դրդել երևակայել տիեզերական իմպուլսով։ Չգիտեմ ինչպես է հաջողվել գրել ցնցող բանաստեղծություն սեքսի, սեռական ակտի, ամենաինտիմ գործողությունների մասին ու այսչափ ռոմանտիկ ու գրագետ, գուցե նրա հոգեվիճակը կամ հոգեմետ դեղերը, գուցե ապրումներն ու այլմոլորակային լինելը։

Տուր ինձ ուղին յերաստանիդ, 
Օ, աղջակերպ դու պատանի՛։

Թեքվիր նկուն, նայիր ետև, 
Թող մերկանա կոնքդ թեթև։

Խրվի թող իմ նետը քո մեջ, 
Հպվիր անհագ, հպվիր անվե՛րջ։

Թող թըրթռա, անհագուրդ, 
Յերաստանիդ թամբը մաքո՛ւր։
Նիզակս թող խրվի քո մեջ, 
Հպվիր անհագ, հպվիր անվե՛րջ։

Եղիշե Չարենց...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել