Ինչպես գիտենք, 2015թ. հունվարի 1-ից անդամակցելու ենք Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), որում ամենամեծ տնտեսական ներուժ ունեցողը ՌԴ-ն է:
Վերջին շրջանում Ռուսաստանի տնտեսությունն Արևմտյան տերությունների կողմից կիրառված պատժամիջոցների հետևանքով զգալի անկում է ապրել, որի հետևանքով արժեզրկվել է ռուբլին ու որոշ չափով նաև դրամը: Աղերսներ կան, որ այսպիսի պայմաններում չեն արդարանալու արտահանման ծավալների մեծացման և Ռուսական շուկայում ներկայացվածության բարձր մակարդակ ունենալու հույսերը:
Սակայն եթե ավելի խորը ուսումնասիրենք բոլոր հանգամանքները, ապա կտեսնենք, որ ԵՏՄ-ի դեմ արտահայտվողների թեզը սխալ է առնվազն առաջին անհրաժեշտության` մասնավորապես գյուղմթերքի սեկտորում: Քանի որ սոցիալական ցանկացած խմբի ներկայացուցիչ ունի սնվելու կարիք:
Ռուսական շուկայի վակումից շատ երկրներ են փորձելու օգտվել` շուկայում ավելի մեծ սեգմենտ գրավելով: Այս պայմաններում մեզ մոտ մնում է այն նույն խնդիրը, որն առկա էր նաև ԵՏՄ-ին անդամակցելու և դրանից հնարավորինս շատ օգուտ ստանալու քննարկումների հենց սկզբից` արտադրել շուկայի պահանջարկին համապատասխան արտադրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել