Ես քաջ գիտակցում եմ, որ աշխարհաքաղաքական զարգացումների մասին մենք ստանում ենք ինֆորմացիա այնքան, որքան գտնում են, որ պետք է, բայց այդպես էլ չի ստացվում մոտս ընկալել Ռուսաստանի արարքը: Մի՞թե Ռուսաստանն այնքան վատ օրի է, որ հույսը դրել է թուրքերի հետ տնտեսական համագործակցության վրա։ Մի՞թե Պուտինը կամ նրա մերձավորներից մեկը պատմություն չգիտի։ Իրապե՞ս նրանց Թուրքիան հուսալի գործընկեր է թվում։ Չեն հիշու՞մ, որ վերջին անգամ, երբ 1920-ականների սկզբին թուրքերի հետ դաշնակցեցին` զոհելու Հայաստանը, թուրքերը ստացան իրենց ուզածը, իսկ Ռուսաստանը ստացավ երեք մատների կոմբինացիա: Էլի ամեն ինֆորմացիայի չենք տիրապետում, բայց ի՞նչ պետք է լինի, որ ռուսներին թվա՝ իբր թուրքի պարանին ցախ դնելու է։ Չմոռանանք, որ կա թուրքի դրոշակ ասացվածքը, որ խորհրդանշում է հենց դավաճանություն, երկերեսանիություն, անհուսալիություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել