Ալբերտ Էյնշտեյնը նկատել է. «Ամենակարևորխնդիրները, որոնց մենք բախվում ենք, չեն կարող լուծվել մտածողության այն նույն մակարդակում, որում գտնվում էինք դրանց ծագման ժամանակ»:

Երբ մենք մեր ներսն ու շուրջը նայելիսխնդիրներ ենք հայտնաբերում, որոնք ստեղծել ենք մեր կյանքի ընթացքում, այդ ժամանակ սկսում ենք գիտակցել, որ դրանք խորը, հիմնարար խնդիրներ են, որոնք հնարավոր չէ լուծել այն մակերեսային մակարդակում, որում դրանք ծագել են:

Այդ բարդ խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է մտածողության նոր՝ ավելի բարձր մակարդակ՝ հիմնված սկզբունքների վրա, որոնք մանրամասն նկարագրում են մարդկային արդյունավետ գոյության և փոխազդեցության տարածությունը:

Այս խնդիրների լուծման համար Սթիվեն Քովին առաջարկում  է կիրառել  «ներսից դեպի դուրս» մոտեցումը:

«Ներսից դեպի դուրս» նշանակում է, որ սկսել պետք է ինքն իրենից: Նույնիսկ ավելին, պետք է սկսել սեփական էության ամենախորքերից՝ սեփականպարադիգմայից, սեփական բնավորությունից ու դրդապատճառներից:

Այս մոտեցումն ասում է՝ եթե ուզում ես երջանիկ ընտանիք կազմել, հենց ինքդ այնպիսի՛ն եղիր, ով դրական էներգիա է ճառագում և խուսափում է բացասականից, և ոչ մի դեպքում չի սաստկացնում այն: Եթե ուզում ես հաճելի շփում ու ընկերական հարաբերություններ ունենալ դեռահաս երեխայիդ հետ, ի՛նքդ եղիր ավելի հասկացող, ապրումակցող, հետևողական ու սիրող ծնող: Եթե ուզում ես ավելի շատ ազատություն ու անկախություն ունենալ քո աշխատանքում, ի՛նքդ եղիր ավելի պատասխանատու, ավելի օգտակար աշխատող ու պատրաստ օգնելու ուրիշներին:

Եթե ուզում ես, որ քեզ հավատան, ի՛նքդ եղիր վստահության արժանի: Եթե քեզ պետք է երկրորդական կարևորություն ունեցող տաղանդիդ ճանաչումը, նախ կենտրոնացի՛ր առաջնային կարևորություն ունեցող  բնավորությանդ վրա:

«Ներսից դեպի դուրս» մոտեցումն ասում է, որ հասարակական հաղթանակին նախորդում է անհատական հաղթանակը, որ ուրիշներին խոստումներ տալու ու դրանք կատարելու ընդունակությանը նախորդում է ինքդ քեզ խոստումներ տալու ու դրանք իրականացնելու ունակությանը:

Այդ մոտեցումն ասում է, որ անիմաստ է փորձել կատարելագործել հարաբերություններն ուրիշների հետ՝ ինքդ քեզ չկատարելագործելով:

Հակասությունների մեջ ներքաշված մարդկանց յուրաքանչյուր խումբ համոզված է, որ խնդիրն այնտեղ` «ինչ-որ տեղ» է, և այն կլուծվի, եթե «նրանք», այսինքն՝ ուրիշները, «փոխվեն» կամ էլ «անհետանան»: Այդ իսկ պատճառով մարդկանց մեծամասնության համար շարժվել «ներսից դեպի դուրս» մոտեցմամբ դրամատիկորեն բարդ է: Ինչպես ասել է Մահաթմա Գանդին. «Եթե ուզում ես փոխել աշխարհը, փոխի՛ր ինքդ քեզ»:

Այո՛, աշխարհում շատ բաներ կան փոխելու: Սկսե՛նք այսօր ու սկսե՛նք մեզնից:

Եթե կա խնդիր, ապա պատճառը նախևառաջ Ձեր մեջ փնտրե՛ք, և լուծում կգտնեք:

Աղբյուրը` Սթիվեն Քովի «Բարձրարդյունավետ մարդկանց 7 սովորույթները»

 Ավա Քոչարյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել