Երբ հանդիպում են պատասխանատու դավաճանությունն ու անպատասխանատու հայրենասիրությունը։ Իհարկե՛, սրանք պիտակներ են, տգեղ են, ու ծայրահեղականացումն էլ պետք է հասկանալու համար երկընտրանքի դժվարությունը։ ԵՏՄ, թե՞ չԵՏՄ-ը։ Խնդիրը պարզապես արժեքայինը չի ու ոչ էլ պարզապես ռեալպոլիտիկը։
Բայց մի բան հստակ կարող եմ ասել, արժեքայինը կարող է չհակասել ռեալպոլիտիկին միայն մի դեպքում, եթե, ընտրելով Ռուսաստանը, միաժամանակ ընտրենք ոչ պուտինյան արժեքները։ ԵՏՄ-ին կողմ քվեարկելով՝ փոխենք արժեքային համակարգը։
Բայց նման բան չեմ տեսնում, ավելին՝ չեմ տեսնում նույնիսկ նման պահանջ քաղաքական ուժերի կողմից։ Մի հատ նայեք մեր քաղաքական գործիչներին, նրանց արժեքներին ու վարվող քաղաքականությանը։ Երկիրը կարելի է չդավաճանել, եթե արժեքներդ ուղղված են ապագային, նման բան ես չեմ տեսնում, այսօրվա իշխանությունների առաջնային դավաճանությունը սա է, ոչ թե ԵՏՄ-ն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել