Ամենամեծ սխրանքներն ու հաղթանակները լինում են միասնական ուժերով, մեր ժողովրդին այսօր պառակտել են մի սկզբունքով (բաժանիր, որ տիրես), ահա սա են արել մեզ հետ: Մեր ազգը մեծին հարգող և նրա խոսքն ընդունող ազգ է, բայց արի ու տես, երբ մեկին ընտրում ենք մեզ առաջնորդ, փոխանակ ժողովրդի գլուխ անցած տանի հաղթանակի՝ իր հոգին ու խիղճը վաճառելով, մի քանի արծաթով կորցնում է ամեն ինչ և արժանանում ազգի նզովքին, կոնկրետ ասած մի փոր հացը փոխում է մի հոր հացի հետ: Բայց ես հավատում եմ՝ մոտ ապագայում մենք կունենանք այդ առաջնորդին, որն իր ժողովրդին կտանի դեպի հաղթանակ ու պայծառ ապագա: Մենք ազգովին անցնում ենք փորձության ճանապարհով, և սա ես համարում եմ նորմալ, քանի որ ազգը զտման ճանապարհով է անցնում՝ ի հայտ բերելով իր միջի տականքներին ու թափթփուկներին և դեն նետում իր ճանապարհից: Այո, ես հասկանում եմ, որ այս կարևոր զտման համար մենք բոլորով շատ թանկ ենք վճարում, բայց մենք այլընտրանք չունենք, քանի որ ճիշտ հիմքեր ունենալու և նորմալ երկիր կառուցելու համար մենք պետք է առճակատվեինք դրա հետ, և շատ լավ եղավ, որ մեր տականքները շուտ ջրի երես դուրս եկան: Եվ այսպիսով, ամեն ինչ գնում է իր տրամաբանական ավարտին: Լակոտների վիզը կոտրելու համար պետք է նախ կոտրես նրանց հոր վիզը, որին մենք ազգովին արդեն ականատես եք լինում, բարին կգա, հաղթանակն էլ հետը, ամեն մի չարիք ուշ թե շուտ դատապարտվում է վախճանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել