Քիչ առաջ Ազգային ժողովում ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը հայտարարեց, թե «ԵՏՄ-ին անդամակցության պրոցեսը տևել է տարիներ, երբևէ մի գիշերվա ընթացքում որոշում չի կայացվել»:
Փաստորեն, փոխնախարարը որոշել ա սուտ հանել իր անմիջական շեֆին՝ Սերժ Սարգսյանին: Կհարցնեք ինչու՞։ Բացատրեմ: Չեխիայում ՀՀ դեսպանատանը տեղի հայերի հետ կայացած փակ հանդիպման ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչու սեպտեմբերի 3-ին Մաքսային միություն մտնելու որոշում կայացնելուց նա հայության կարծիքը չի հարցրել, Սերժ Սարգսյանը առանց կաշկանդվելու հայտարարել է. «Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել»: 
Հերթական անգամ, փաստորեն, իր անհետևողական քաղաքականության արդյունքում Սերժ Սարգսյանը հայտնվում է անհարմար վիճակում, երբ իր իսկ ենթական հերքում է իր` նախկինում ասածն ու արածը: 
Իսկ Կարայանը, ինչպես բոլոր աթոռապաշտ ՀՀԿ-ականները, ցանկանում էր Ազատիչի աչքը մտնել ու նրա համար մի լավ բան անել, բայց դե ստացվեց ինչպես միշտ։ ))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել