Դեռ ամենասկզբից պարզ էր, որ Րաֆֆին երկարատև պայքար մղելու ունակ չէ, և նրա նպատակներն այլ են քաղաքական դաշտում: Ասվածի ապացույց են Հովհաննիսյանի վերջին հայտարարությունները, որոնցով նա կրկին երկպառակտություն է առաջացնում ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի ստեղծած հզոր կառույցում: Նա նշել է, որ դեկտեմբերի 5-ին «Քաղաքացիական հավաք» կանցկացնի Ազատության հրապարակում, որին հրավիրել է բոլոր կուսակցություններին և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հովհաննիսյանը նշել է, որ ցույցին մասնակցողների քանակը չէ, որ կարևոր է, և իրենք էլ գումար չունեն ավտոբուսներով մարդկանց հանրահավաքին բերելու համար` ակնհայտորեն մատնանշելով ԲՀԿ-ին: Նրա այս քայլերը կասկածի տեղիք են տալիս, որ նա իշխանությունների համար է աշխատում և ամեն կերպ փորձում է պառակտել Եռյակը:

Սակայն կասկած չկա, որ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը շուտով առաջ կքաշի Րաֆֆուն Եռյակից հանելու հարցը, ինչը դեռ վաղուց պետք է աներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել