Ռուսական շուկայում այսօր տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ: Ռուսաստանը, ի պատասխան Արևմուտքին, կիրառել է այնպիսի պատժամիջոցներ, ինչպիսիք են թարմ ձկան, մրգերի, բանջարեղենի, կաղամբի, ընկուզեղենի, կաթնամթերքի և մսամթերքի ներկրման արգելքը մեկ տարով: Վերը նշված արտադրանքի ներկրման արգելքը հնարավորություն ստեղծեց այդ նույն ապրանքներն ավելի մեծ ծավալներով ռուսական շուկա արտահանելու համար: Հայկական արտադրանքը հաստատուն քայլերով հաստատվում է ռուսական շուկայում և նման տեմպերով շարունակվելու դեպքում կմեծացնի նաև տեղի սպառողի պահանջարկն իր նկատմամբ: Արտահանման ծավալների աճը կկոմպենսացնի այն ռիսկերը, որոնք առաջանում են ռուբլու արժեզրկումից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել