7  Մայակ գիտարտադրական միավորում (Մայակ, Ռուսաստան) 


Մայակի հսկայական ատոմակայանը տասնամյակներ շարունակ ապահով գործարկվել է, սակայն ամեն բան փոխվեց 1957թ․-ին, երբ մոտավորապես 100 տոննա ռադիոակտիվ թափոն արտազատվեց շրջակա միջավայր՝ մահացու վթարի պատճառ դառնալով, որը պայթյունի հանգեցրեց, ինչի հետևանքով ճառագայթման ենթարկվեց շրջակա միջավայրը։ Տեղի ունեցած պայթյունը, սակայն, գաղտնի էր պահվում հասարակությունից մինչև 1980թ․ը, երբ հայտաբերվեց, որ 50-ականներից ի վեր ռադիոակտիվ թափոններ են արտազատվում շրջակա միջավայր, այդ թվում Կարաչայ լիճ։ Ռադիոակտիվ աղտոտվածության հետևանքով 400,000 մարդ ճառագայթման է ենթարկվել։

 6  Սելաֆիլդի ատոմակայան (Սելաֆիլդ, Մեծ Բրիտանիա)


Մինչև կոմերցիոն տարածքի փոխակերպվելը Սելաֆիլդի տարածքն օգտագործվոմ էր որպես ատոմային ռումբերի համար պուլոտունիումի արտադրամաս։ Այսօր Սելաֆիլդի շենքերի երկու երրորդը ռադիոակտիվ նյութերով է աղտոտված։ Ամեն օր այստեղից 8 միլիոն լիտր ռադիոակտիվ թափոն է արտազատվում՝ աղտոտելով շրջակայքն ու տարածքում կենդանի շունչ չթողնելով։

 5  Սիբիրի քիմիական կոմբինատ (Սիբիր, Ռուսաստան)


Ինչպես և Մայակը, Սիբիրը նույնպես քիմիական արդյունաբերության աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկն է։ Հաշվարկվում է, որ Սիբիրյան քիմիական կոմբինատից մոտ 125,000 տոննա կոշտ թափոններ են արտազատվել, որոնք նետվել են շրջակա ջրերը։ Անձրևներն ու քամիները տարածքում են ճառագայթումը, ինչի արդյունքում մեծ վնաս է հասցվում վայրի բնությանը՝ բարձրացնելով կենդանիների մահացությունների մակարդակը։

 4  Պոլիգոն (Սեմիպալատինսկ, Ղազախստան)


Ղազախստանում գտնվող Պոլիգոնը ատոմային ռումբի աշխարհի ամենահատնի նախագիծն է։ Այս չբնակեցված վայրն օգտագործվել է Սովետական Միության կողմից որպես առաջին ատոմային ռուբի փորձարկման վայր։ Այն համարվում է միջուկային թափոնների՝ աշխարհում ամենախոշոր կենտրոնացվածությունն ունեցող վայրը։ Մոտ 200,000 մարդ այս տարածքում տառապում է ճառագայթման հասցրած վնասներից։

 3  «Զապադնիյ» հանքարդյունաբերական ու քիմիական կոմբինատ (Մաիլուու-Սուու, Ղրղզստան)


Մաիլուու-Սուուն աշխարհի ամենաաղտոտված բնակավայրերից մեկն է համարվում։ Ի տարբերություն ռադիոակտիվ մյուս վայրերի, այստեղ ճառագայթումը ոչ թե միջուկային ռումբերից կամ ատոմակայաններից է արտազատվում, այլ ուրանի հանքավայրից ու դրա մշակման աշխատանքներից, ինչի արդյունքում տարածքում 1.96 միլիոն կուբամետր միջուկային թափոններ են կուտակվել։

 2  Չեռնոբիլի ատոմակայան (Չեռնոբիլ, Ուկրաինա)


Չեռնոբիլի վթարը տեղի ունեցավ 1986թ․-ի ապրիլի 26-ին՝ տարիների ընթացքում իր կործանարար ազդեցությունը թողնելով տարածքում բնակվող ավելի քան 6 միլիոն մարդու կյանքում և դառնալով 4000-93000 մարդկանց մահվան պատճառ։

 1  Ֆուկուսիմա Դաինի ատոմակայան (Ֆուկուսիմա, Ճապոնիա)


Ասում են, թե Ճապոնիայի Ֆուկուսիմայի շրջանում տեղի ունեցած երկրաշարժն իրենից աշխարհում ամենաերկարատև միջուկային վտանգն է ներկայացնում։ Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո այն ամենախոշոր վթարն էր։ Երեք վթարված ռեակտորներից մինչև 322 կմ հեռավորության վրա ճառագայթում է նկատվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել