Քաղաքական բախումները հաճախ մեծ տնտեսական ազդեցություն են թողնում ոչ միայն հակամարտող պետությունների միջև, այլ նաև այլ երկրների վրա, որոնք ինչ-որ ձև կապ ունեն հակամարտող պետությունների հետ: Ռուսաստանի և Արևմուտքի միջև բախումը բերեց Արևմուտքի կողմից պատժամիջոցների կիրառման: Այդ պատժամիջոցները, բնականաբար, չէին կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա՝ հաշվի առնելով այն տնտեսական համագործակցությունը, որը կա Ռուսաստանի հետ: Սակայն ավելի խորը վերլուծելու դեպքում տեսնում ենք, որ ռուսական շուկայում եվրոպական երկրների ապրանքների անհետանալը մեծ տռամպլին կարող է հանդիսանալ մեր տեղական շուկայի արտադրանքի արտահանման համար և այս դեպքում արտահանման ծավալների մեծացման համար: Այս տարի այդ պատժամիջոցները տեղի ունեցան այն ժամանակ, երբ արդեն իսկ տեղի էր ունենում բերքահավաք, և, բնականաբար, անհնար էր ծավալները մեծացնել, սակայն երկարաժամկետում ապրանքների արտահանման ծավալաները ավելացումը թվում է անխուսափելի: Ծավալների մեծացումն էլ ավելի կնպաստի տվյալ շուկայում մեր երկրի արտադրանքի հաստատմանը, և ինչու չէ՝ նաև պահանջարկի մեծացմանը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել