Պուտինի էն ասածում, թե առաջ ծախում էին 1 դոլար, որը 35 ռուբլի էր, հիմա երբ ծախում են 1 դոլար, 50 ռուբլի է, հետևաբար՝ բյուջեի եկամուտներն աճել են, ճշմարտության պահ կա։ Այո, եթե առաջ էլ, հիմա էլ ծախես 1 դոլար նավթ (գազ), առաջվա 35-ի տեղ հիմա 50 ռուբլի կունենաս, որը, այո՛, շատ ա երկրիդ ներսում։ Խնդիրն ուղղղակի այն է, որ սա կիսա-կիսա-կիսա ճշմարտություն է՝ համ պատճառն ու հետևանքն է խառնած, համ էլ արժեզրկման ավելի կարևոր հետևանքներն (նաև բյուջեի վրա) անտեսված են։

1. 35-ից 50 դառնալը հենց ՀԵՏԵՎԱՆՔՆ Է այն բանի, որ դու այլևս 1 դոլար չես ծախում, այլ ծախում ես 0.7 դոլար։ Եթե դու նախկինի պես ծախեիր 1 դոլար ու նենց անեիր, որ արհեստականորեն արժեզրկեիր ռուբլին (ասելով՝ արժեզրկեմ ռուբլիս, որ մի դոլարն ավելի շատ ռուբլի լինի, ու բյուջես մեծանա), ապա այդ դեպքում շուկան քեզ կպատժեր ու կքչացներ արտահանումդ այնքան, որ մեկ ա՝ բյուջեդ չշատանար։

2․ Ռուբլու արժեզրկման հետևանքով անխուսափելիորեն Ռուսաստանում էլ ավելի բարձր գնաճ է լինելու, որի հետևանքով 50 ռուբլով դու այժմ կառնես էնքան ապրանք ու ծառայություն, ինչքան որ առաջ 35 ռուբլով էիր առնում։

Այսինքն, այո, Պուտինը ճիշտ է ասում, որ 35-ի փոխարեն մի դոլարից հիմա 50 ռուբլի կմտնի բյուջե, բայց չի ասում, որ արդեն 1 դոլար չէ, որ մտնում է բյուջեն (այլ 0.7), և որ 50 ռուբլով ինքը շուտով կառնի էնքան ապրանք, ինչքան առաջ 35-ով առնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել