Խորհրդարանական ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները քաղաքական թեժ աշնան գործընթացը սկսելուց անմիջապես հետո բոլոր հնարավոր հարթակներով սկսել էին իշխանություններին «հաթաթա տալու» գործառույթը:

Մասնավորապես՝ հանրահավաքներից առաջ Եռյակի որոշ ներկայացուցիչներ հայտարարում էին, որ խուճապահար ռեժիմը զգում է մոտալուտ վախճանը, և որ հոկտեմբերի 10-ին հայ ազգն արթնանալու է բոլորովին նոր Հայաստանում: 
Այս հայտարարության պաթետիկ մասը մի կողմ դրած քաղաքական դաշտում ակտիվ քննարկում էին հայտարարության անհնար լինելու փաստը: Ոչ իշխանական ուժերի հայտարարությանը բերվում էին բազմաթիվ հակափաստարկներ, որոնք վերաբերվում էին Եռյակի անհամաձայնեցված քայլերին և հայտարարություններին: 
Ինչևիցե, ըստ ոչ իշխանականների, հոտեմբերյան հանրահավաքներով պետք է վերջ դնեին ներկայիս իշխանությունների գոծունեությանը, և դրանով «թեժ աշունը» պետք է հասներ իր վերջնական նպատակին:

Ինչպես տեսնում ենք՝ այսօր ձմռան առաջին օրն է, և Եռյակի խոստացած ժամկետների սահմանում քաղաքական դաշտում ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ: Ի՞նչն էր պատճառը, որ թեժ աշուն «օպերացիան» պսակվեց անհաջողությամբ: Արդյո՞ք Եռյակում բացակայում էր ընդդիմադիր գործիչների իշխանափոխություն իրականացնելու փորձը, թե սա ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հերթական ծրագրած քայլն էր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շեմին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել