Գլենդելյան հայկական ընտանիքի «Վերջին կանգառը»Armnewstv.am-ը գրում է․

Բեմում Գլենդելյան հայկական ընտանիքն է: Ընտանիքի աղջիկը պետք է ամուսնանա ԱՄՆ-ում ապրող մեկ այլ հայկական ընտանիքի հայ տղայի հետ: Բայց տղայի հարազատները եկել են աղջկա ձեռքը խնդրելու առանց փեսացուի: Տղայի հարազատները բացատրում են` ԱՄՆ-ում աշխատանքն ավելի կարեւոր է, իրենց տղան էլ գործեր ունի: 

 

Պիեսում գործողություններն ավելի են զարգանում, երբ Գլենդեյլում ապրող այդ նույն ընտանիքը Հայաստանից լուր է ստանում, որ թոռ են ունենալու: Բայց ո՞վ է հարսնացուն, ե՞րբ իրենց տղան ամուսնացավ` ծնողներն այդպես էլ չիմացան:  «Վերջին կանգառ»` Թամար Հովհաննիսյանն իր պիեսն այդպես վերնագրեց, երբ երեւանյան մետրոյի դռները բացվեցին «Բարեկամություն» կայարանում: Մետրոյի վերջին կայարանը Թամար Հովհաննիսյանի համար պիեսի վերնագիր դարձավ:

Նա պիեսի վրա աշխատել է ԱՄՆ-ում: Պատմում է` վերցրեց թուղթ, մատիտն ու սկսեց ստեղծագործել` ԱՄՆ-ում ապրող ընտանիքի հոգեբանական վիճակի ու ապրելակերպի մասին: Ու ինքն իրեն հարց տվեց` ինչո՞ւ է հայն իր ճամպրուկները հավաքում ու լքում երկիրը: Պիեսի հեղինակը բացատրում է` ստեղծագործությունը նաեւ իր մասին է, աշխատեց դրա վրա ու որոշեց վերադառնալ Հայաստան:

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել