ՍՐՏԻ «ԲՈՂՄԱ»... (հայերեն՝ մաղձ... երևի...)

Ի՞նչ եմ մտածում կամ ինչի՞ մասին...
Հարցնում է ինձ Ֆեյսբուք-ռոբոտը...
Պատասխանեմ... Աստված գիտի, թե որերորդ անգամ....
Քեզնից, ֆեյսբուք (գիշերներին որ բու ես հիշեցնում, մեզ էլ բու դարձնում...ճճճ) ջան, չգիտեմ՝ բողոքե՞մ, թե՞ քեզ շնորհակալ լինեմ...
Դու աշխարհ եկար մեզ միացնելու համար... Շնորհակալ եմ...
Դու աշխարհ եկար մեզ ջերմացնելու համար... Շնորհակալ եմ...
Դու աշխարհ եկար մեզնից շատ-շատ սուսիկ-փուսիկներին բլբուլ դարձնելու ու յանա-յանա հրապարակ հանելու համար... Շնորհակալ եմ «բնականաբար»...
Դու աշխարհ եկար կապեր ամրապնդելու համար... Շնորհակալ եմ...
Դու աշխարհ եկար աշխատանքիս մեջ առկա որոշ դժվարություններ միանգամից, ավելի հեշտ լուծելու համար... Ափեափ շնորհակալ եմ...
Դու աշխարհ եկար հեռախոսի վարձը կրճատելու համար... Շնորհակալ եմ...
ԲԱՅՑ...
Ասա ինձ, ֆեյսբուք-հայելի... Ես քեզ ո՞նց շնորհակալ լինեմ, երբ դու անողոքաբար երևան հանեցիր էն աղտ ու կեղտը, էն աղբ ու գաղջը, որ «ձևավորվեց» մեր իրականության մեջ դեռևս անցյալ դարի 60, 70, 80-ական թվականներին... Երբ ԲՈՒՀ ընդունվում էին գերազանցապես ՓՈՂՈՎ... Երբ մի կուրսի 40 ուսանողից 38-ն առնվազն հպարտանում էր, որ փող են տվել, ու այդպես է ընդունվել, երբ ԲՈՒՀԵՐՈՒՄ կային հատուկ մարդիկ՝ միջնորդներ, ովքեր կազմակերպում էին այդ կործանարար գործը ու գումարները հանձնում «խիղճը գրպանը» դրած դասախոսներին.... Երբ սովորելու տարիներին այնքան շոշափելի էր զգացվում փողով ընդունվածների տգիտություն-անգրագիտությունը... Իսկ դասախոսներն աչք էին փակում... Դե հարստանալու մոլուցք էր... Համատարած մոլեգնում էր այս շարժումը... Ամենուր... Գրեթե բոլոր բուհերում... Հայաստանում, Վրաստանում...
Հատկապես մանկավարժականներում... «ՍՊՐՈՍԸ» մեծ էր. առանձնապես հարգի էլ չէր՝ բժշկականի, տնտեսագիտականի, իրավաբանականի կողքին... Էն ժամանակ ո՞վ իմանար, որ մանկավարժի աշխատավարձն այսօր հա պիտի բարձրանա... Գնում էին... էնքան որ դիպլոմ ստանային... Իսկ ՓՈՂՆ անում էր իրենը...
Ահա ա՛յդ օրերի փողով ընդունվածներն իրենց սահմանափակ ինտելեկտով ու անգրագիտությամբ պիտի մտնեին ասպարեզ՝ ՄԵՅԴԱՆ գային ու սերունդ կրթեին... Հիմա բոլորը միասին՝ և՛ անգրագետ ՎԱՐԺԱՊԵՏ, և խեղճուկրակ անգրագետ ՍԱՆ, հայտնվել են այստեղ՝ քո խայծ-հայելում, հարգարժան ֆեյսբուք ու... վայում-ճչում-գոռում-աղմկում է քո միլիոնավոր պատերի տակ նրանց անգրագիտությունը... Ասում են՝ ձուկը գլխից է հոտում... Էդ գլուխը հին, զառամյալ գլուխ է՝ ծնված, դե վերևում նշեցի, 60,70,80-ական թվականներին....
Իսկ դու, ՖԵՅՍ ջան, ամեն ինչ ջրի երես հանեցիր... Ամեն ինչ խառնեցիր իրար, խառնարանում ինչպես... Ցիվիլ խառնարանում ինչպես... Թա՜րսի պես...
Ներող եղիր, բայց այստեղ արդեն շնորհակալ լինել քեզ, չէ, չեմ կարող... Ի վիճակի չեմ... Բողոքավոր եմ... Ես քեզնից շատ ԻՄ ԼԵԶՈՒՆ եմ սիրում ու իմ Ժողովրդին... Չեմ ուզում, որ ամեն ԱՅԻԲ ջրի երես ելնի... Ու ես էլ չհամբերեմ ու գրեմ... Ու չհասկացողների դժգոհություն «վաստակեմ»...
Խնդրում եմ ՝ «բարեխոս եղիր» իմ ու «ինձնից վիրավորվողների» միջև...
Եթե... կարող ես... Եթե քո կանոնադրական դրույթներում մոտավորապես նման կետ կա...
Ցտեսություն՝ ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
ձմռան առաջին օր, 2014, Թբիլիսի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել