Սիրելի հայրենակիցներ, փորձեմ անդրադառնալ ՀՀ-ի արտաքին մարտահրավերներին, հնարավոր զարգացումներին և ներկայումս տեղի ունեցող գործընթացներին: Ինչպես գիտեք, մեր երկրի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ, նամանավանդ Խորհրդային Կյասրության անկումից, նրանից ժառանգած ցավոտ խնդիրներից հետո, մինչև օրս շուրջ մենք ունենք երկու հարևանների հետ չկարգավորված հարաբերություններ, որոնք իրենց հետքն են թողնում Հայաստանի զարգացման վրա: Խոսքը նախևառաջ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին է, որից լուծումից իմ համոզմամբ բխում է հայ ժողովրդի բարօրությունը: Իհարկե, խնդիրն ունի պատմություն, սակայն ժամանակը թույլ չի տալիս ավելի ընդգրկուն անդրադարձ կատարել դրան, առավել ևս որ հարցի քննարկան ու տեսակետների բախման պակաս թե պատկան մարմինների, թե հասարակության շրջանում երբեք չի եղել: Եվ այսպես, ինչպիսի՞ փուլում է գտնվում բանակցային գործընթացը, ի՞նչ ֆորմատով և ու՞ր է հասել: Հայտնի է, որ բանակցությունները հիմնականում ընթանում են մադրիդյան սկզբունքների շուրջ, նրանք են
Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ,
1. Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով
2. Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք,
3. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով,
4. Ներքին տեղահանված և փախստականների` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք,
5. Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաև խաղաղապահ գործունեություն:
Բանակցային այս գործընթացը, ինչպես գիտեք, մշակվել և հակամարտող կողմերին է ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խումը, Մադրիդում, 2007 թվականին: Կարծում եմ, այս փաստաթուղթը լրջագույն ուսումնասիրման կարիք ունի: Առաջին իսկ կետի մեջ մեզ պարտադրված պատերազմի արդյունքում ձեռք բերված յոթ շրջանների՝ այն է Քաշաթաղ (Լաչին), Քարվաճառ (Քելբաջար), Ակն (Աղդամ), Վարանդա (Ֆիզուլի), Կովսական (Զանգելան), Ջրական (Ջաբրաիլ), Սանասար (Կուբաթլի) հանձման մասին ստորագրություն կա: Սա այն դեպքում, երբ ոչ միայն իշխանական, այլ նաև ամբողջ հայ հասարակության կողմից պարբերաբար կրկնվել է պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակներում, որ մենք հանձնելու հող չունենք, և Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն ընդամենը, կրկնում եմ, մեզ պարտադրված պատերազմի արդյուքն էր: Եվ կասկածի տակ դնել, առավել ևս հանձնել այդ հողերը, կնշանակի նախ՝ զիջել սեփական դիրքերից և հետո արհամարհել այն արյունը, այն մարդկանց, որը թափվել է այդ պատերազմի արդյուքում:
Իսկ ի՞նչ է առաջարկում միջազգային հանրությունը:
Միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵՄ, ԵԽ եւ ԱՄՆ-ի, վերջերս փորձում է նպաստել տարածաշրջանի ժողովուրդների միջև վստահության ամրացմանը և գործողության մեջ դնել տնտեսական համագործակցությունը: Հայաստանը կողմ է այս մոտեցմանը, սակայն Ադրբեջանը համաձայնվում է տնտեսական համագործակցությանը միայն ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումից հետո: Տարածաշրջանում իրականացվել են մի շարք խոշոր նավթային, գազային, էներգետիկ և տրանսպորտային ծրագրեր առանց Հայաստանի մասնակցության: Հավանաբար Ադրբեջանում գտնում են, որ
Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռյակն ինքնաբավ համակարգ է: Բայց մեզ թվում է,  որ տարածաշրջանային գործողությունների տրամաբանությունը պետք է կառուցվի մեկ այլ բանի վրա` տարածաշրջանի բոլոր երեք երկրների առավելագույն համագործակցություն խոշոր տարածաշրջանային ծրագրերի շրջանակներում`  կողմերի միջև վստահության բարձր մակարդակ ապահովելու համար և ղարաբաղյան կոնֆլիկտի հետագա փախադարձ ընդունելի լուծումով: Տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը կբերի նրան, որ կսկսի աշխատել հարավկովկասյան միասնական շուկան, իսկ հաղորդակցությունների բացումը կապահովի ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժ: Առաջարկելն առաջարկում են, սակայն ինչքանով են նրանք հետևողական այս դրույթների իրագործմանը: Մեկ բան հստակ է, հարցը պետք է լուծվի խաղաղ բաակցային գործընթացի արդյունքում: Ղարաբաղյան խնդրի այսօրվա մեկնաբանության մեջ հիմնական հակասությունն այն է նրանում, որ կողմերից ԼՂ համարում է իր «պատմական» տարածք (հող)` բերելով բազմաթիվ պատմական ապացույցներ իրենց դիրքորոշման: Հենց սրա հետ է կապված նաև այն, որ վերջին տարիներին և՛ պաշտոնական, և՛ հասարակական-քաղաքական մակարդակներում ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմը մեծ ուշադրություն է դարձնում պատմական փաստերին և դրանց մեկնաբանություններին: Այսինքն, ԼՂ խնդիրն անցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային և պատմական վեճի հարթություն, որտեղ կողմերից յուրաքանչյուրը համոզված է իր ճշմարտության մեջ: Այսպիսի իրավիճակում շատ դժվար է խոսել հնարավոր փոխզիջումների և համաձայնությունների մասին` չէ՞ որ եթե այս տարածքը (հողը) «իմն» է, ապա ինչու՞ ես պետք է որևէ մեկի հետ գնամ փոխզիջման կամ զիջման: 
Խաղաղ համագործակցության և փոխզիջման ավանդույթների, քաղաքական և կրոնական հանդուրժողականության ավանդույթների բացակայության պայմաններում, երբ ԶԼՄ-ները Հայաստանում և Ադրբեջանում բավականաչափ ազատ չեն (իսկ նրանք կարող էին հնարավորություն տալ լսել այլընտրանքային տեսակետ միմյանց մասին), պարզ է, որ մանկամտություն կլիներ հույս ունենալ, որ ղարաբաղյան կոնֆլիկտն ունենար արագ և փոխադարձ ընդունելի լուծում: 
Կոնֆլիկտների լուծման փորձը ամբողջ աշխարհով մեկ ցույց է տալիս, որ դրանք լուծվում են դանդաղ և դժվար: Մենք պետք է լինենք չափազանչ ուշադիր, Ղարաբաղյան հարցը հայոց հիմնահարցն է: Կոչ եմ անում այս հարցի քննարկումները ծավալել էլ ավելի լայն շրջանակներում, հատկապես երիտասարդներին, քանի որ նրանք են վաղվա օրվա ապագան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել