Ես չունեմ զարգացած երևակայություն, որպեսզի հիմա հորինեի մի պատմություն, որը ձեզ կգերեր այնքան, որ այս գրառումը կկարդայիք ևս մեկ անգամ, կամ միգուցե ավելի:
Ես չունեմ ինձ ուրիշների մոտ ավելի լավը ներկայացնելու հատկություն:
Ես չեմ կարողանում փայլել այն ժամանակ, երբ հարկավոր է:
Ես չեմ փորձում նմանվել ուրիշներին կամ տարբերվել ուրիշներից:
Ես արդեն հինգերորդ անգամ գործածեցի «ես» բառը:
Երևի եսասեր եմ, չգիտեմ:
Ես չեմ ուզում ապրել ուրիշների թելադրանքով:
Ես ուզում եմ մտածել:
Ես ուզում եմ երազել իրականության մասին:
Ես ուզում եմ սխալվել՝ ճշմարտության համար:
5-րդը վերածվեց 9-րդի:
Ես էլի եսասեր եմ:
Ես ապրում եմ իրականությունն ըմբոշխնելու ու հատ առ հատ վայելելու համար:
Ես չեմ վայելում:
Ես երգում եմ հաճույքի համար:
Բայց ոչինչ էլ չեմ ստանում:
Ես իմ կյանքը դարձնում եմ երազանք:
Ես չեմ ուզում տեսնել իրականությունը:
Իմ «ես»-երը գնալով ավելանում են:
Ներողություն:
Ես չեմ ապրում անթերի:
Ես չեմ զգում կատարելապես:
Ես չեմ խոսում անկեղծորեն:
Ես չեմ լսում ամբողջովին:
Ես ձեզ չեմ կարեկցում, մի՞թե կարիքը կա:
Ես չեմ բողոքում:
Ես չեմ էլ ուզում, որ ինձ կարեկցեն:
Դրա կարիքն էլ չկա:
Ես ապրում եմ իմ անկեղծության ու ազնվության մեջ:
Եսասեր եմ:


Հ.Գ. Մարդկանցից շատերն ապրում են առանց իրենց գնահատելու:
Ես էլ եմ նրանց թվին պատկանում:
Մարդկանցից շատերը կյանքի ընթացքում կորցնում են իրենց եսը՝ սպանելով իրենք իրենց մեջ, թողնելով ուրիշների ոտքերի տակ կամ մխրճելով հիշողությունների մեջ:
Դու դառնում ես քո երազանքը...
Ներողություն չափից դուրս շատ արտահայտված «եսասիրության» համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել