Ես կասեմ, թե ինչու են իշխանությունները ձգտում Ռուսաստանին վերամիավորվելու, դա գալիս է նրանից, որ երկար հայ ազգն ապրեց այլ ազգերի ենթակայության տակ, և դա դարձավ հայերիս համար սովորույթ և անբաժանելի կյանքի մաս: Մենք, ապրելով այլ ազգերի ենթակայության տակ, ազատված էինք բոլոր պրոբլեմներից, մտածմունքներից, պատասխանատվությունից, և գլուխներս կախ աշխատում և ապրում էինք, և անում էինք ամեն ինչ՝ մեր խելքն ու տաղանդը ներդնելով օտարների կյանքը շենացնելու համար, մի խոսքով լավ ծառաներ էինք: Մենք սովոր ենք, որ մեր տեղը որոշեն մեզ իշխողները, իսկ մենք բավարարվենք գցած կռճոններով: Իսկ ռուսներին վերամիավորվելով՝ իշխանությունները համ իրենց ծառայությունը մատուցած կլինեն նրանց, համ էլ կպահպանեն թե իրենց իշխանությունը, և թե ալան-թալանը: Ահա սա է հիմնական պատճառը, բայց չեն գիտակցում, որ իրենց մեծ ջանդակ ռուսի հետ էլ ավելի արագ կգլորվեն դեպի անդունդը: Իսկ այն, որ շատերը կարծում են, թե իշխանությունները միամիտ չեն և խելք ունեն, և գիտեն՝ ինչ են անում, ես դրան մի բառով պատասխանեմ՝ դրանք ոչ խելք ունեն, ոչ էլ մարդուց են ծնվել, ով գիտի, թե ինչի դուրսպրծուկներ են: Իսկ իշխանությունները, չկարողանալով պահել ու շենացնել երկիրը, չեն էլ ցանկանում հանձնեն բանիմացներին, որպեսզի նրանք շենացնեն, սա մի պատճառ ունի, վախենում են պատժից: Ահա ամբողջ իրականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել